Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 11/1 էջ 30
  • «Նա թույլ կտա քեզ գտնել իրեն»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Նա թույլ կտա քեզ գտնել իրեն»
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հասկանանք ու գնահատենք Մեծ Դավթի ու Մեծ Սողոմոնի դերը
    2009 Դիտարան
  • Քեզ համար նա լա՞վ օրինակ է, թե՞ նախազգուշական
    2011 Դիտարան
  • «Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը»
    2012 Դիտարան
  • Դավիթ թագավորը մեղք է գործում
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
2010 Դիտարան
w10 11/1 էջ 30

Մոտեցեք Աստծուն

«Նա թույլ կտա քեզ գտնել իրեն»

1 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ 28։9

ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ես Աստծուն։ Առաջին հայացքից սա կարող է պարզ հարց թվալ, սակայն ամենևին էլ այդպես չէ։ Ճանաչել Աստծուն նշանակում է իմանալ նրա ողջ կամքն ու գործելակերպը։ Այդպես կարող ենք մտերմանալ նրա հետ, ինչը մեծ ազդեցություն կթողնի մեր ապրելակերպի վրա։ Բայց արդյո՞ք հնարավոր է մտերմանալ Աստծու հետ։ Եթե այո, ապա ինչպե՞ս։ Այս հարցերի պատասխանները կարող ենք գտնել Դավիթ թագավորի խոսքերում՝ ուղղված իր որդի Սողոմոնին։ Դրանք գրված են 1 Տարեգրություն 28։9-րդ համարում։

Եկ պատկերացնենք։ Դավիթը մոտ 40 տարի է, ինչ թագավորում է Իսրայելի վրա, և ժողովուրդը բարգավաճում է իր իշխանության ներքո։ Սողոմոնը, որը շուտով պետք է հաջորդի նրան, բավականին երիտասարդ է (1 Տարեգրություն 29։1)։ Մահանալուց առաջ ի՞նչ խորհուրդ է տալու Դավիթն իր որդուն։

Իր կյանքի փորձից ելնելով՝ Դավիթն ասում է. «Որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչիր քո հոր Աստծուն»։ Դավիթն ավելին նկատի ուներ, քան Աստծու մասին որոշակի տեղեկություններ ձեռք բերելը, քանի որ Սողոմոնն արդեն երկրպագում էր Եհովային։ Անկասկած թագավորի որդին գիտեր, թե սուրբ գրքերում ինչ է գրված Աստծու մասին, որովհետև այդ ժամանակներում Եբրայերեն Գրությունների գրեթե մեկ երրորդ մասն արդեն կար։ Մի աստվածաշնչագետ նշում է, որ «ճանաչել» թարգմանված եբրայերեն բառը կարող է կրել «մոտիկից ճանաչելու» իմաստը։ Դավիթն ուզում էր, որ իր որդին ձեռք բերի այն գանձը, որն ինքն ուներ՝ Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ։

Այդպիսի մտերմությունն իր ազդեցությունն էր թողնելու Սողոմոնի հայացքների ու ապրելակերպի վրա։ Դավիթը հորդորեց նրան. «Ծառայիր [Աստծուն] լիակատար սրտով և ուրախ հոգով»a։ Դավիթը նախ նշեց Աստծուն ճանաչելու և հետո միայն նրան ծառայելու մասին։ Այո՛, Աստծուն ճանաչելն է մղում անհատին ծառայելու նրան։ Սակայն այդ ծառայությունը չպետք է արվի կես սրտով կամ կեղծավորությամբ (Սաղմոս 12։2; 119։113)։ Դավիթը խնդրեց Սողոմոնին ծառայել Աստծուն ամբողջ սրտով և հոժար կամքով։

Դավիթը հորդորում էր որդուն, որ ճիշտ մղումներով երկրպագի Աստծուն։ Նա բացատրում է, թե ինչու. «Որովհետև Եհովան քննում է բոլոր սրտերը և գիտի բոլոր մտքերն ու ցանկությունները»։ Սողոմոնը չպետք է ծառայեր Աստծուն պարզապես հոր սիրտը չկոտրելու համար։ Աստված փնտրում է նրանց, ովքեր անկեղծորեն ցանկանում են ծառայել իրեն։

Սողոմոնը կհետևե՞ր հոր օրինակին և կմոտենա՞ր Եհովային։ Նա ինքը պետք է որոշեր։ Դավիթն ասաց նրան. «Եթե փնտրես նրան, նա թույլ կտա քեզ գտնել իրեն, բայց եթե թողնես նրան, նա քեզ հավիտյան կմերժի»։ Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու համար Սողոմոնը պետք է մեծ ջանքեր թափեր և նրան ավելի մոտիկից ճանաչերb։

Դավթի հայրական խորհուրդը վստահեցնում է մեզ, որ Եհովան ուզում է, որ մտերմանանք իր հետ։ Սակայն նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու համար նախ հարկավոր է «փնտրել նրան», այսինքն՝ Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ ավելի մոտիկից ճանաչել Աստծուն։ Դա կմղի մեզ ծառայելու նրան ամբողջ սրտով և հոժար կամքով։ Եհովան ցանկանում է և արժանի է, որ իր երկրպագուներն այսպես ծառայեն իրեն (Մատթեոս 22։37)։

[ծանոթագրություններ]

a Այս համարը որոշ թարգմանություններում հետևյալ կերպ է հնչում. «Ծառայիր նրան կատարյալ սրտով և հոժար կամքով»։

b Թեև Սողոմոնը լիակատար սրտով սկսեց ծառայել Աստծուն, սակայն մինչև վերջ հավատարիմ չմնաց (1 Թագավորներ 11։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը