Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 2/1 էջ 16–17
  • Ո՞վ է Աստված

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է Աստված
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է Աստված
    Բարի լուր Աստծուց
  • Ո՞վ է Աստված
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչո՞ւ պետք է գործածենք Աստծու անունը
    2012 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 2/1 էջ 16–17

Սովորենք Աստծու Խոսքից

Ո՞վ է Աստված

Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և այն օգնում է քեզ այդ հարցերի պատասխանները գտնելու հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։

1. Ո՞վ է Աստված։

Ճշմարիտ Աստված բոլոր բաների Արարիչն է։ Աստվածաշունչը նրան կոչում է «հավիտենության Թագավոր», ինչը նշանակում է, որ նա սկիզբ չի ունեցել ու երբեք չի ունենա վերջ (Հայտնություն 15։3)։ Քանի որ Աստված կյանքի Աղբյուրն է, մենք պետք է երկրպագենք միմիայն իրեն (կարդա՛ Հայտնություն 4։11)։

2. Ինչպիսի՞ն է Աստված։

Ոչ ոք երբևէ չի տեսել Աստծուն, քանի որ նա Ոգի է, իսկ ոգեղենը կյանքի ավելի բարձր տեսակ է, քան ֆիզիկականը (Հովհաննես 1։18; 4։24)։ Աստծու էությունը երևում է իր ստեղծագործության մեջ։ Օրինակ՝ երբ տեսնում ենք, թե որքան տարբեր ու բազմաձև են մրգերն ու ծաղիկները, հասկանում ենք, որ Աստված սեր է ու անսահման իմաստություն ունի։ Իսկ տիեզերքի հսկայական չափերը վկայում են, թե ինչ մեծ զորության տեր է նա (կարդա՛ Հռոմեացիներ 1։20)։

Աստծու անձնավորության մասին ավելի շատ բան կարող ենք սովորել Աստվածաշնչից։ Օրինակ՝ այն ասում է մեզ, թե ինչ է սիրում Աստված և ինչ չի սիրում, ինչպես է վերաբերվում մարդկանց և ինչպես է արձագանքում տարբեր իրավիճակներում (կարդա՛ Սաղմոս 103։7–10)։

3. Աստված անուն ունի՞։

Հիսուսն ասաց. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6։9)։ Թեև Աստված շատ տիտղոսներ ունի, սակայն միայն մեկ անուն ունի։ Տարբեր լեզուներում այդ անունը տարբեր կերպ է հնչում։ Հայերենում սովորաբար ասում ենք «Եհովա» (կարդա՛ Սաղմոս 83։18)։

Շատ Աստվածաշնչերից Աստծու անունը հանվել է և փոխարինվել Տեր կամ Աստված տիտղոսներով։ Բայց երբ Սուրբ Գիրքը գրվեց, Աստծու անունը մոտ 7000 անգամ հանդիպում էր այնտեղ։ Հիսուսը հայտնում էր Աստծու անունը՝ գործածելով այն, երբ մարդկանց բացատրում էր Աստծու Խոսքը։ Նա օգնում էր մարդկանց ճանաչելու Աստծուն (կարդա՛ Հովհաննես 17։26)։

4. Եհովան հոգ տանո՞ւմ է մեր մասին։

Եհովան ցույց է տալիս, որ հետաքրքրված է մեզանով՝ անձամբ լսելով մեր աղոթքները (Սաղմոս 65։2)։ Այն, որ տառապանքն այսքան շատ է, նշանակո՞ւմ է, որ նա հոգ չի տանում մեր մասին։ Որոշ մարդիկ պնդում են, թե Աստված տառապանք է տալիս մեզ փորձելու համար, սակայն դա ճիշտ չէ։ Աստվածաշունչն ասում է. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի» (Հոբ 34։10; կարդա՛ Հակոբոս 1։13)։

Աստված պատվել է մեզ՝ օժտելով ազատ կամքով։ Գնահատո՞ւմ ենք, որ ազատ ենք ընտրելու ծառայել Աստծուն, թե ոչ (Հեսու 24։15)։ Տառապանքը շատ է, քանի որ բազում անհատներ նախընտրում են ուրիշներին վատ բաներ անել։ Այսպիսի անարդարությունը ցավ է պատճառում Եհովային (կարդա՛ Ծննդոց 6։5, 6)։

Շուտով Եհովան Հիսուսի միջոցով կվերացնի տառապանքը և նրանց, ովքեր պատճառում են այն։ Միևնույն ժամանակ, Աստված հիմնավոր պատճառ ունի ժամանակավորապես թույլատրելու տառապանքը։ Ավելի ուշ այս հոդվածաշարում կբացատրվի, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը (կարդա՛ Եսայիա 11։4)։

5. Ի՞նչ է Աստված ցանկանում, որ անենք։

Եհովան ստեղծել է մեզ իրեն ճանաչելու և սիրելու կարողությամբ։ Նա ցանկանում է, որ ճշմարտությունն իմանանք իր մասին (1 Տիմոթեոս 2։4)։ Եթե ուսումնասիրենք Աստվածաշունչը, կարող ենք ճանաչել Աստծուն, և նա կդառնա մեր Ընկերը (կարդա՛ Առակներ 2։4, 5)։

Քանի որ Եհովան մեզ կյանք է տվել, մենք բոլորից առավել պետք է նրան սիրենք։ Կարող ենք ցույց տալ մեր սերը նրա հանդեպ՝ աղոթքի միջոցով խոսելով նրա հետ և անելով այն, ինչ նա ցանկանում է (Առակներ 15։8)։ Իսկ Եհովան ցանկանում է, որ սիրով վերաբերվենք ուրիշներին (կարդա՛ Մարկոս 12։29, 30; 1 Հովհաննես 5։3)։

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ Է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 1-ին գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 17-րդ էջի վրա]

Ժամանակավորապես տառապանք թույլ տալու համար կարո՞ղ է հիմնավոր պատճառ լինել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը