Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 3/1 էջ 7–8
  • Ովքե՞ր են քարոզում բարի լուրը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ովքե՞ր են քարոզում բարի լուրը
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս է քարոզվում բարի լուրը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչո՞ւ են Եհովայի վկաները քարոզում տնից տուն
    2012 Դիտարան
  • Բարի լուրը ավետելու նրանց մեթոդները
    Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում
Ավելին
2011 Դիտարան
w11 3/1 էջ 7–8

Ովքե՞ր են քարոզում բարի լուրը

«.... կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (ՄԱՏԹԵՈՍ 24։14)։

ԲԱՐԻ ԼՈՒՐԸ քարոզվում է ամբողջ աշխարհով մեկ Եհովայի վկաների կողմից։ Նրանք դա անում են տարբեր միջոցներով։ Քննենք այդ միջոցները։

Բանավոր խոսք։ Հիսուսի և իր աշակերտների պես՝ Եհովայի վկաները գնում են մարդկանց մոտ՝ տանելով բարի լուրը (Ղուկաս 8։1; 10։1)։ Նրանք չեն սպասում, որ մարդիկ գան իրենց մոտ։ Աստծու Թագավորության մասին վկայելը մի գործ է, որ կատարում են ավելի քան յոթ միլիոն Վկաներ։ Նրանք քարոզում են տնետուն, փողոցում, հեռախոսով և այլ կերպերով։ Անցած տարի Վկաները այս գործունեության մեջ անցկացրել են ավելի քան մեկ ու կես միլիարդ ժամ։

Վկաները սովորեցնում են ուրիշներին ոչ միայն Աստծու Թագավորության մասին, այլև «այն ամենի, ինչ որ [Հիսուսը] պատվիրեց» (Մատթեոս 28։20)։ Նրանք կանոնավորաբար անցկացնում են ավելի քան ութ միլիոն Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրություններ։

Ամբողջ աշխարհով մեկ Եհովայի ծառաները քարոզում են 236 երկրներում։ Քարոզում են տարբեր ծագում ունեցող մարդկանց։ Քարոզում են գյուղերում և քաղաքներում, Ամազոնիայի ջունգլիներում և Սիբիրյան տայգայում, Աֆրիկայի անապատներում և Հիմալայներում։ Նրանք չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի դիմաց։ Ընդհակառակը՝ Աստծու և մերձավորի հանդեպ սիրուց մղված՝ նրանք իրենց նյութական միջոցներն ու ժամանակն են տրամադրում այդ գործն անելու համար։

Հրատարակություններ և սեղմապնակներ։ Այս պարբերագիրը, որի ամբողջական անվանումն է «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը», այժմ լույս է տեսնում 185 լեզուներով, ավելի քան 42 միլիոն տպաքանակով։ Նաև հրատարակվում է «Արթնացե՛ք» պարբերագիրը՝ 83 լեզուներով, մոտ 40 միլիոն օրինակ, որը նույնպես ազդարարում է Թագավորության մասին։

Գրքերը, գրքույկները, թերթիկները, սեղմապնակները ու թվային տեսասկավառակները, որոնք հասանելի են մոտ 540 լեզուներով, օգնում են հասկանալու աստվածաշնչյան ուսմունքները։ Միայն վերջին տասը տարիների ընթացքում Վկաները հրատարակել և տարածել են վերը նշված թողարկումների ավելի քան 20 միլիարդ օրինակ՝ միջին հաշվով երեք օրինակ երկրագնդի յուրաքանչյուր բնակչին։

Եհովայի վկաները նաև հրատարակել են Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ։ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», որը թարգմանվել, տպագրվել և տարածվել է նրանց կողմից, այժմ ամբողջությամբ կամ մասամբ մատչելի է 96 լեզուներով։ Տարածվել է ավելի քան 166 միլիոն օրինակ։

Ժողովի հանդիպումներ։ Ամեն շաբաթ Թագավորության սրահներում անցկացվող հանդիպումները ոչ միայն երկրպագության համար են նախատեսված, այլև կրթություն ստանալու։ Այստեղ ներկայացվում են Աստվածաշնչի վրա հիմնված ելույթներ, ուսումնասիրում են Աստվածաշունչը «Դիտարան» պարբերագրի և այլ հրատարակությունների միջոցով։ Հանդիպումների ժամանակ Վկաները նաև սովորում են, թե ինչպես ավելի արդյունավետորեն քարոզել բարի լուրը։

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները նույն թեման են ուսումնասիրում ավելի քան 107000 ժողովներում, որը նպաստում է իրենց միասնությանը։ Հանդիպումներին կարող են հաճախել բոլորը։ Հանգանակություն չի հավաքվում։ Ինչ խոսք, այս ամենը զուր կլիներ, եթե Վկաները չապրեին իրենց քարոզած լուրի համաձայն։

Անձնական օրինակ։ Վկաները ձգտում են օրինակելի վարք դրսևորել՝ անելով իրենց լավագույնը. ուրիշներին վերաբերվում են այնպես, ինչպես կցանկանային, որ իրենց վերաբերվեն (Մատթեոս 7։12)։ Չնայած նրանք անկատար են և երբեմն սխալներ են անում, սակայն անկեղծորեն ցանկանում են սեր դրսևորել բոլոր մարդկանց հանդեպ՝ ոչ միայն բարի լուրը քարոզելով, այլև ամեն հնարավոր առիթի դեպքում օգնության ձեռք մեկնելով։

Եհովայի վկաները չեն փորձում փոխել աշխարհը իրենց քարոզչությամբ։ Սակայն երբ Եհովան այս գործն ավարտված համարի, կգա վերջը, ինչպես որ կանխագուշակել էր Հիսուսը։ Իսկ ի՞նչ է դա նշանակելու երկրի և մարդկանց համար։

[նկար 7-րդ էջի վրա]

Եհովայի վկաները քարոզում են բարի լուրը ամբողջ աշխարհով մեկ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը