Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 3/1 էջ 30–31
  • Թիկունք կանգնիր ճշմարիտ երկրպագությանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թիկունք կանգնիր ճշմարիտ երկրպագությանը
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀԱՐՑ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
  • Աստված ատում է անարդարությունը
    2012 Դիտարան
  • Սոդոմի և Գոմորի կործանումը
    2008 Դիտարան
  • Հիսուսը հրաշքով բուժումներ է անում
    2008 Դիտարան
  • Մովսեսը հատուկ հանձնարարություն է ստանում
    2012 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 3/1 էջ 30–31

Պատանի ընթերցողների համար

Թիկունք կանգնիր ճշմարիտ երկրպագությանը

Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։

Գլխավոր կերպարները։ Եղիա, Աքաաբ և Բահաղի 450 մարգարեները։

Ներկայացված դրվագը։ Եղիան փաստում է, որ Եհովան Բահաղից զորավոր է։

1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ 1 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 18։17–40)։

Գծիր մի սխեմա՝ ցույց տալով, թե քո պատկերացմամբ որտեղ են գտնվում Եղիան, Բահաղի մարգարեներն ու զոհասեղանները։

Ի՞նչ ձայներ ես «լսում» այն քաոսային տեսարանի ժամանակ, որը նկարագրված է 26–29-րդ համարներում։

_______

Ի՞նչ հույզեր է արտահայտում Եղիայի ձայնը, երբ նա դիմում է Բահաղի մարգարեներին։

_______

2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։

Ինչո՞ւ էր Եղիայից քաջություն պահանջվում՝ ներկայանալու Աքաաբի առաջ և այնպիսի մի փորձ անելու, որը կնվաստացներ Բահաղի մարգարեներին (հուշող համարներ՝ կարդա՛ 1 Թագավորներ 18։4, 13, 14)։

_______

Հնարավորության դեպքում տեղեկություններ գտիր Բահաղի երկրպագության վերաբերյալ։ Օրինակ՝ ի՞նչ սովորույթներ էին ընդունված այդ երկրպագության մեջ։ Ի՞նչ ազդեցություն ուներ Բահաղի երկրպագությունը Իսրայել ազգի վրա։

_______

Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ Եղիան փոս փորեց Եհովայի զոհասեղանի շուրջ և հետո այն ջրով լցրեց։

_______

3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...

այն մասին, թե ինչու է քաջություն անհրաժեշտ ճշմարիտ երկրպագությանը թիկունք կանգնելու համար։

_______

այն մասին, թե ինչ օգուտներ են ստանում նրանք, ովքեր նման քաջություն են դրսևորում։

_______

ՀԱՐՑ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

Կյանքի ո՞ր բնագավառ(ներ)ում կարող ես ավելի շատ քաջություն դրսևորել ճշմարիտ երկրպագությանը թիկունք կանգնելու համար։

_______

4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։

_______

Եթե չունես Աստվածաշունչ, կարող ես խնդրել մի օրինակ Եհովայի վկաներից կամ օգտվել www.watchtower.org կայքից, որտեղ այն առկա է մի շարք լեզուներով

[շրջանակ 31-րդ էջի վրա]

Մարզային համաժողովի հետ կապված տեղեկություն

Մինչև հիմա «Դիտարան» պարբերագրի այլ լեզուներով հրատարակություններում տպագրվել է մարզային համաժողովների օրերի ու անցկացման վայրերի մասին։ Այսուհետ դրա վերաբերյալ կարելի է տեղեկություն գտնել jw.org ինտերնետային կայքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը