Պատանի ընթերցողների համար
Աստված ատում է անարդարությունը
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։
Գլխավոր կերպարները։ Աքաաբ, Հեզաբել, Նաբովթ և Եղիա
Ներկայացված դրվագը։ Հեզաբելի դրդմամբ Աքաաբ թագավորը սպանել է տալիս Նաբովթին, որպեսզի տիրանա նրա խաղողի այգուն։
1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ 1 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 21։1–26)։
Քո պատկերացմամբ նկարագրիր, թե ինչպիսին են այս պատմության կերպարները։
Աքաաբ _______
Հեզաբել _______
Նաբովթ _______
Եղիա _______
Ի՞նչ տոնով են խոսում Հեզաբելն ու Աքաաբը 5–7-րդ համարներում։
_______
Նկարագրիր, թե ինչ իրարանցում է սկսվում 13-րդ համարում։
_______
Ի՞նչ հույզեր ես նկատում Եղիայի և Աքաաբի ձայնի մեջ 20–26-րդ համարներում։
_______
2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։
Հեզաբելի ո՞ր հատկություն(ներ)ն է ընդգծվում 7-րդ և 25-րդ համարներում։
_______
Ի՞նչ հատկություն(ներ) է դրսևորում Աքաաբը 4-րդ համարում։ _______
Նաբովթի խաղողի այգին ձեռք բերելու համար ուրիշ ո՞ւմ պետք է սպաներ Աքաաբը (կարդա՛ 2 Թագավորներ 9։24–26)։ _______
Ինչպիսի՞ մարդ էր Աքաաբը Եհովայի աչքում (նորից կարդա՛ 25-րդ և 26-րդ համարները, տե՛ս նաև 1 Թագավորներ 16։30–33)։
_______
3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ։
Եհովան տեսնո՞ւմ է անարդար գործերը։
_______
Եհովան անտարբե՞ր է նրանց հանդեպ, ովքեր անարդարության են բախվում։
_______
Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ արդար Աստված է (կարդա՛ 2 Օրենք 32։4)։
_______
4 ՀԱՐՑԵՐ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
Այսօր Հեզաբելի ո՞ր հատկությունները գուցե ոմանք դրսևորեն (կարդա՛ Հայտնություն 2։18–21)։
_______
Ի՞նչ իրավիճակներում գուցե անհրաժեշտ լինի, որ Եղիայի պես քաջություն դրսևորես։
_______
Ինչո՞ւմ կարող ես վստահ լինել, երբ անարդարություն ես տեսնում կամ քո հանդեպ են անարդար վարվում։
_______
5 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ Է ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
_______
Առաջարկություն։ Պատկերացրու՝ դու հաղորդավար ես և լուրերով պետք է հաղորդես պատահածի մասին։ Ներկայացրու դեպքը՝ ընդգրկելով հարցազրույցներ գլխավոր կերպարների և ականատեսների հետ։
Այցելիր www.pr418.com
Կարդա աստվածաշունչը օնլայն
Բեռնիր կամ տպիր այս հոդվածը