Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 8/15 էջ 17
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Մեսիական մարգարեությունները փաստո՞ւմ են, որ Հիսուսն էր Մեսիան
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • «Գտանք Մեսիային»
    2006 Դիտարան
  • Մարգարեություններ Մեսիայի մասին
    2008 Դիտարան
  • Մեսիա՝ փրկության միջոց
    2009 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 8/15 էջ 17

Ընթերցողների հարցերը

Հնարավո՞ր է արդյոք ստույգ ասել, թե Եբրայերեն Գրություններում քանի մարգարեություն կա Մեսիայի վերաբերյալ։

Եբրայերեն Գրությունների մանրազնին ուսումնասիրությունը օգնում է մեզ տեսնելու այն բազում մարգարեությունները, որոնք իրականացան Հիսուս Քրիստոսի վրա։ Դրանք ներկայացնում էին մանրամասներ Մեսիայի ծագման, հայտնվելու ժամանակի, գործունեության, նրա հանդեպ դրսևորված վերաբերմունքի և Եհովա Աստծու նպատակներում ունեցած դերի վերաբերյալ։ Դրանցից յուրաքանչյուրը մի մասնիկն է այն խճանկարի, որը մատնանշում է Հիսուսին որպես Մեսիայի։ Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել, երբ փորձում ենք հաշվել, թե կոնկրետ քանի մեսիական մարգարեություն կա Եբրայերեն Գրություններում։

Տարակարծություններ կան այն հարցի վերաբերյալ, թե որն է մեսիական մարգարեություն և որը՝ ոչ։ «Հիսուս Մեսիայի կյանքն ու ժամանակները» գրքում աստվածաշնչագետ Ալֆրեդ Էդերշիմը գրում է, որ հնում ռաբունիները առանձնացրել են Եբրայերեն Գրությունների 456 հատվածներ՝ որպես մեսիական մարգարեություններ, թեև դրանցից շատերը կոնկրետ չեն խոսում Մեսիայի մասին։ Սակայն եթե ուշադրությամբ նայենք այդ հատվածներին, դրանցից որոշների վերաբերյալ մեր մեջ կասկածներ կառաջանան, թե արդյոք դրանք իսկապես մարգարեություններ են Հիսուս Քրիստոսի մասին։ Օրինակ՝ Էդերշիմն ասում է, որ հրեաները Ծննդոց 8։11-ը համարում են մեսիական մարգարեություն։ Նրանք պնդում են, որ «աղավնու կտուցի ձիթենու տերևը քաղված էր Մեսիայի լեռից»։ Հեղինակը դրանց շարքում է դասում նաև Ելք 12։42 համարը։ Նա գրում է այն սխալ մեկնաբանությունը, որ տալիս էին հրեաները՝ ասելով. «Ինչպես Մովսեսը դուրս եկավ անապատից, այնպես էլ Մեսիան դուրս եկավ Հռոմից»։ Շատերի, այդ թվում նաև շատ գիտնականների համար, անկասկած, դժվար կլինի որևէ կապ գտնել այս երկու համարների և նրանց արած մեկնաբանությունների միջև՝ իբր դրանք Հիսուս Քրիստոսի մասին են։

Եթե նույնիսկ մեր ուշադրությունը կենտրոնացնենք միայն այն մարգարեությունների վրա, որոնք իսկապես իրականացան Հիսուս Քրիստոսի վրա, մենք կդժվարանանք որոշել դրանց կոնկրետ թիվը։ Օրինակ՝ Եսայիա 53-րդ գլխում մի քանի մարգարեություններ կան Մեսիայի վերաբերյալ։ Եսայիա 53։2–7 համարներում մարգարեացված էր. «Նա չունի ո՛չ փառահեղ կերպարանք.... Մարդիկ արհամարհում էին նրան ու խուսափում էին նրանից.... Նա մեր հիվանդություններն էր տանում.... Նա խոցվեց մեր անօրենությունների համար.... Նրան մորթելու տարան, ինչպես ոչխարի»։ Արդյոք այս ամբողջ հատվածը պետք է հաշվենք որպես մե՞կ մեսիական մարգարեություն, թե՞ Մեսիայի վերաբերյալ այս տեղեկությունները պետք է հաշվենք որպես առանձին մարգարեություններ։

Ուշադրություն դարձնենք նաև Եսայիա 11։1 համարին, որտեղ գրված է. «Հեսսեի բնից մի ոստ դուրս կգա, և նրա արմատներից դուրս եկած ընձյուղը պտղաբեր կլինի»։ Նույն գլխի 10-րդ համարում այս մարգարեությունը կրկնվում է։ Արդյոք այս երկու համարները պետք է հաշվենք որպես երկո՞ւ առանձին մարգարեություններ, թե՞ որպես մեկ մարգարեություն, որը կրկնվել է։ Կախված այն բանից, թե ինչպես կհաշվենք Եսայիա 53-րդ և 11-րդ գլուխների մարգարեությունները՝ մեսիական մարգարեությունների թիվը համապատասխանաբար կփոխվի։

Ուստի լավ կլինի՝ չփորձենք Եբրայերեն Գրություններում արձանագրված մեսիական մարգարեությունների կոնկրետ թիվը որոշել։ Եհովայի կազմակերպության հրատարակություններում տպվել են Հիսուսի մասին տասնյակ մարգարեությունների և դրանց կատարման վերաբերյալ ցուցակներa։ Դրանք կարող են օգնել, նույնիսկ քաջալերանքի աղբյուր լինել մեզ համար թե՛ անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ և թե՛ ծառայության ժամանակ։ Ի վերջո այդ բազմաթիվ մեսիական մարգարեությունները, քանիսն էլ որ լինի նրանց թիվը, փաստում են, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Մեսիան։

[ծանոթագրություն]

a «Գրությունների ըմբռնում» հանրագիտարան, հատ. 1, էջ 1223, հատ 2, էջ 387 (անգլ.), «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է», էջ 343, 344 (անգլ.), «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում», էջ 200։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը