Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 8/15 էջ 32
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Որքա՜ն խորն է Աստծու իմաստությունը
    2011 Դիտարան
  • Ձիթենու օրինակը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Բարի լուր աղքատների համար
    2011 Դիտարան
  • Քահանայապետ, որ մահվան դատապարտեց Հիսուսին
    2006 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 8/15 էջ 32

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարանի» վերջին համարներն ընթերցելուց։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

• Ո՞ր երեք գործոնները կօգնեն մեզ դիմադրելու անազնվորեն վարվելու ճնշմանը։

Այդ գործոններն են՝ 1) Աստծու հանդեպ առողջ վախ զարգացնելը (1 Պետ. 3։12), 2) Աստվածաշնչով խիղճը մարզելը, 3) ունեցածով բավարարվելը (4/15, էջ 6, 7)։

• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մեր ծառայությանը լուրջ վերաբերվել չի նշանակում միշտ խիստ դեմքով լինել և խուսափել ուրախ ժամանակ անցկացնելուց։

Այս հարցում լավ օրինակ է Հիսուսը։ Նա սեղան էր նստում մարդկանց հետ և հաճելի ժամանակ անցկացնում։ Մենք գիտենք, որ նա խիստ կամ չափազանց լուրջ անձնավորություն չէր։ Հետևաբար նույնիսկ երեխաներն էին լավ զգում նրա կողքին (4/15, էջ 10)։

• Ի՞նչ կարող է անել զույգը, եթե երեխայի ծնվելուց հետո թուլանում է իրենց ամուսնական կապը։

Ամուսինները պետք է հավաստիացնեն միմյանց սիրո մեջ։ Ամուսինը պետք է փորձի փարատել ցանկացած անվստահություն, որ կինը կարող է ունենալ։ Նրանք պետք է ձգտեն լավ հաղորդակցություն ունենալ և խոսեն իրենց զգացմունքների ու ֆիզիկական կարիքների մասին (5/1, էջ 12, 13)։

• Ի՞նչ է խորհրդանշում Հռոմեացիներ 11-րդ գլխում նկարագրված ձիթենին։

Ձիթենին ներկայացնում է Աբրահամի սերնդի երկրորդական մասին՝ հոգևոր Իսրայելին։ Ծառի արմատը ներկայացնում է Եհովային, իսկ բունը՝ Հիսուսին։ Երբ հրեաները որպես ազգ մերժեցին Հիսուսին, այլազգիները, որոնք դարձան քրիստոնյաներ, փոխաբերական իմաստով պատվաստվեցին ձիթենու վրա՝ լրացնելով Աբրահամի սերնդի երկրորդական մասի ամբողջական թիվը (5/15, էջ 22–25)։

• Ի՞նչ բարի լուր կարող ենք հայտնել աղքատներին։

Աստված Հիսուսին Թագավոր է նշանակել։ Նա կատարյալ ղեկավար է և կարող է վերացնել աղքատությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ իշխելու է ողջ մարդկության վրա, զորություն ունի իր նպատակներն իրականացնելու, կարեկցում է աղքատներին և կարող է վերացնել աղքատության պատճառը՝ եսասեր լինելու մեր ժառանգած հակումը (6/1, էջ 7)։

• Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ Կայիափային ասաց՝ «դո՛ւ ասացիր» (Մատթ. 26։63, 64)։

«Դու ասացիր» արտահայտությունը, ակներևաբար, հրեաների մոտ տարածված արտահայտություն էր, որը հաստատում էր տվյալ պնդման ճշմարիտ լինելը։ Ուստի երբ Կայիափա քահանայապետը հարցրեց Հիսուսին, թե արդյոք նա է Քրիստոսը՝ Աստծու Որդին, վերջինս հաստատեց քահանայապետի խոսքերը՝ պատասխանելով. «Դո՛ւ ասացիր» (6/1, էջ 18)։

• Կարո՞ղ էին արդյոք կատարյալ մարդ Հիսուսի չծնված զավակները փրկանքի մաս կազմել։

Ո՛չ։ Ճիշտ է, Հիսուսը կարող էր միլիարդավոր կատարյալ ժառանգներ առաջ բերել, սակայն չծնված այդ կատարյալ սերունդը փրկանքի մաս չէր կազմի։ Միայն Հիսուսի կատարյալ կյանքն էր հավասար Ադամի կատարյալ կյանքին (1 Տիմոթ. 2։6; 6/15, էջ 13)։

• Ինչպե՞ս են քրիստոնյաները ցույց տալիս, որ լրջորեն են վերաբերվում սուտ ուսուցիչների մասին նախազգուշացմանը՝ արձանագրված Գործեր 20։29, 30-ում։

Նրանք սուտ ուսուցիչներին ներս չեն թողնում իրենց տուն և նրանց չեն ողջունում (Հռոմ. 16։17; 2 Հովհ. 9–11)։ Նաև չեն կարդում հավատուրացների գրականությունը, հեռուստացույցով չեն դիտում նրանց պատրաստած հաղորդումները և չեն մտնում նրանց վեբ կայքերը (7/15, էջ 15, 16)։

• Ո՞վ պետք է սովորեցնի երեխաներին Աստծու մասին։

Համաձայն Աստվածաշնչի՝ երեխայի հայրն ու մայրը պետք է դա անեն (Առակ. 1։8; Եփես. 6։4)։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ երկու ծնողներն են սովորեցնում երեխաներին, դա դրական ազդեցություն է ունենում վերջիններիս վրա (8/1, էջ 6, 7)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը