Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 9/1 էջ 30–31
  • Կեղծ մեղադրանք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կեղծ մեղադրանք
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես դիմադրել գայթակղությանը
    2011 Դիտարան
  • Սոդոմի և Գոմորի կործանումը
    2008 Դիտարան
  • Հիսուսը հրաշքով բուժումներ է անում
    2008 Դիտարան
  • Հիսուսը հիացնում էր իր ունկնդիրներին
    2008 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 9/1 էջ 30–31

Պատանի ընթերցողների համար

Կեղծ մեղադրանք

ՀՈՎՍԵՓ. ՄԱՍ 2

Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։

Գլխավոր կերպարները։ Հովսեփ, Պետափրես և նրա կինը։

Ներկայացված դրվագը։ Հովսեփին անարդարացիորեն բանտ են նետում, բայց Եհովան նրա հետ է։

1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԾՆՆԴՈՑ 39։7, 10–23)։

Ի՞նչ հույզեր էր արտահայտում Պետափրեսի կնոջ ձայնը, երբ նա անհիմն կերպով մեղադրում էր Հովսեփին։

․․․․․

Քո պատկերացմամբ՝ ինչպիսի՞ն էր բանտը։ _______

․․․․․

Սկզբում ի՞նչ վերաբերմունքի արժանացավ Հովսեփը բանտում (հուշող համարներ՝ տե՛ս Սաղմոս 105։17, 18)։ _______

․․․․․

2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։

Եթե Հովսեփը ամուր հավատ չունենար, ի՞նչ սխալ եզրակացություն կարող էր անել բանտում գտնվելու ժամանակ (հուշող համարներ՝ տե՛ս Հոբ 30։20, 21)։

․․․․․

Որտեղի՞ց գիտենք, որ Հովսեփը իր տառապանքների համար չմեղադրեց Եհովային (հուշող համարներ՝ տե՛ս Ծննդոց 40։8; 41։15, 16)։

․․․․․

Քո կարծիքով՝ ո՞ր հատկությունների շնորհիվ Հովսեփը կարողացավ տոկալ բանտում (հուշող համարներ՝ կարդա՛ Միքիա 7։7; Ղուկաս 14։11; Հակոբոս 1։4 և խորհրդածիր դրանց շուրջ)։

․․․․․

Ի՞նչ սովորեց Հովսեփը բանտում, և թերևս ինչպե՞ս դա օգնեց նրան հետագայում (հուշող համարներ՝ տե՛ս Ծննդոց 39։21–23; 41։38–43)։

․․․․․

3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...

այն մասին, թե ինչ օգուտներ է ստանում նա, ով հավատարիմ է մնում փորձությունների ժամանակ։

․․․․․

այն մասին, թե ինչպես են դժվարությունները կոփում մարդուն։

․․․․․

այն մասին, թե ինչպես է Եհովան պաշտպանում փորձությունների ժամանակ։

․․․․․

ՀԱՐՑԵՐ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

Երբևէ հայտնվե՞լ ես այնպիսի իրավիճակում, որ քեզ անհանգիստ ու մեկուսացած զգաս։ Ինչպե՞ս է Եհովան օգնել քեզ փորձության ժամանակ (հուշող համար՝ կարդա 1 Կորնթացիներ 10։13 և մտածիր այս համարի շուրջ)։

․․․․․

4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։

․․․․․

Եթե չունես Աստվածաշունչ, կարող ես խնդրել մի օրինակ Եհովայի վկաներից կամ օգտվել www.watchtower.org կայքից, որտեղ այն առկա է մի շարք լեզուներով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը