Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 12/1 էջ 14–15
  • Այցելություն անծայրածիր սպիտակ «անապատ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն անծայրածիր սպիտակ «անապատ»
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի վկաների գործերը մեր օրերում
    2012 Եհովայի վկաների տարեգիրք
2011 Դիտարան
w11 12/1 էջ 14–15

Նամակ Նորվեգիացից

Այցելություն անծայրածիր սպիտակ «անապատ»

ՁՄԵՌԱՅԻՆ վաղ առավոտ է։ Մենք վարագույրի արանքից դուրս ենք նայում։ Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է եղանակը։ Օ՜, հրաշալի՜ է։ Երկինքը կապո՛ւյտ-կապույտ է։ Մենք պլանավորել ենք երեք օր անցկացնել Ֆինմարկենում։ Սա մի մեծ սարահարթ է, որը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջագծից այն կողմ։

Ձմեռները Նորվեգիայում ցուրտ է լինում, ուստի մի քիչ անհանգիստ ենք։ Բարեբախտաբար, մենք մենակ չենք գնալու. մեզ հետ մեկնելու են երեք հավատակիցներ՝ Եհովայի վկաներ, որոնք ապրում են այնտեղ։ Նրանք գիտեն իրենց հարազատ վայրերը և մեզ օգտակար խորհուրդներ են տվել։

Այստեղ ճանապարհներ քիչ կան։ Հեռավոր վայրերում ապրող մարդկանց հասնելու լավագույն միջոցը ձյունագնաց մեքենաներն են։ Մենք մեր հագուստը, սնունդը և լրացուցիչ վառելիքը տեղավորում ենք ձյունագնացներում և սահնակում։ Ձյունածածկ սարահարթի ծայրը չի երևում։ Ձյան գորգի վրա ասես անհամար ադամանդներ են շաղ տրված, որոնք պսպղում են արեգակի շողերի տակ։ Տեսարանն այնքան գեղեցիկ է, որ հաճույքից շունչդ պարզապես կտրվում է։

Հյուսիսային եղջերուն, որմզդեղնը, լուսանը, նապաստակը, աղվեսը և կուղխը Ֆինմարկենի «բնակիչներից» են։ Հանդիպում են նաև արջեր։ Բայց մեզ ամենից շատ հետաքրքրում են տեղացի մարդիկ։ Հույս ունենք հանդիպելու հատկապես սաամի ազգության մարդկանց, որոնք իրենց ապրուստը հայթայթում են եղջերվաբուծությամբ և լեռնային իջևանատներում աշխատելով։

Առաջին իջևանատան մոտ հանդիպում ենք մի քանի տղաների և աղջիկների, որոնք դասարանցիներով դահուկներ են քշում։ Նրանք կանգնում են մեզ հետ խոսելու և հարցնում են, թե ինչ ենք անում իրենց կողմերում։ Մենք, ինչ խոսք, ուրախ ենք այդ հարցին պատասխանելու։ Հրաժեշտ տալով՝ նրանցից մեկն ասում է. «Հաջողություն ձեր գործին»։ Մենք դարձյալ մեր ձյունագնացներում ենք։ Անցնում ենք սառցապատ մեծ լճերով, հետո՝ դարձյալ անծայրածիր սպիտակ «անապատն» է։ Հետաքրքիր է, կհանդիպե՞նք եղջերուների։

Մոտենում ենք մի փոքր քոթեջի։ Մեզ ողջունում է մի տղամարդ՝ այստեղի սակավաթիվ մշտական բնակիչներից մեկը։ Տեսնելով, որ մեր սահնակը ջարդվել է՝ նա սիրով առաջարկում է իր օգնությունը՝ ասելով, որ կարող է վերանորոգել։ Այդ մարդը չի շտապում. այստեղ ընդհանրապես չեն շտապում։ Նրա շարժուձևը հանգստություն է ներշնչում։ Երբ սահնակը վերանորոգում վերջացնում է, մենք շնորհակալություն ենք հայտնում և Աստվածաշնչի հիման վրա բացատրում, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքի գոյությունը։ Նա ուշադիր լսում է։ Հեռանալուց առաջ տալիս ենք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը և «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Նա ժպտում է և ասում. «Շնորհակալ եմ ինձ այցելելու համար»։

Եվս մի քանի այց, և երեկոն սկսում է իջնել։ Մենք ճանապարհվում ենք մեր իջևանը։ Հանկարծ աղվես ենք տեսնում։ Շիկակարմիր մորթին ձյան սպիտակ ֆոնի վրա շատ գեղեցիկ է։ Աղվեսը մի պահ կանգնում է, ուշադիր նայում մեզ, հետո շարունակում ճանապարհը։ Սկսում է ձյուն տեղալ։ Տեսանելիությունը դժվարանում է։ Որքա՜ն ենք ուրախանում, երբ վերջապես տեսնում ենք մեր տնակը։ Մտնում ենք տուն և վառում վառարանը։ Տունը կամաց-կամաց տաքանում է։ Թեև ուժասպառ ենք եղել ամբողջ օրը ձյունագնացում թափահարվելուց, մենք երջանիկ ենք։

Գիշերն արագ է անցնում։ Կուզեինք էլի քնել, բայց հարկավոր է վեր կենալ։ Մենք նորից բարձում ենք մեր ձյունագնացները և իջնում ցածրադիր վայրեր։ Ընթանում ենք սառած գետի հունով և հասնում լեռնային մեկ այլ իջևանատուն։ Այստեղ հանդիպում ենք մի երիտասարդի, որին մի քանի կերտիչ մտքեր ենք հայտնում Աստվածաշնչից։ Այդ բարի մարդը մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք հեշտությամբ գտնել տունդարձի ճամփան։

Այցելության վերջին օրն է։ Մտնում ենք Ստաբուրսդալեն ազգային պարկ. մեր առջև բացվում են զմայլելի տեսարաններ. հեռվում ձյունածածկ լեռները փայլփլում են արևի ճառագայթների ներքո։ Ահա եղջերուների մի մեծ հոտ։ Նրանք խաղաղ արածում են. մեծ սմբակներով քանդում են ձյունը և տակից հանում քարաքոս և մամուռ։ Մի փոքր հեռու նկատում ենք մի սաամի մարդու՝ ձյունագնացում նստած։ Նա հանդարտ նայում է իր եղջերուներին։ Նրա շունը ուշադիր հետևում է հոտին և չի թողնում, որ կենդանիներն իրարից հեռանան։ Շունը մի պահ քիթը տնկում է մեր ուղղությամբ և հոտոտում օդը։ Բայց հետո իսկույն վերադառնում է իր «աշխատանքին»։ Մենք եղջերվապահին հայտնում ենք մեր լուրը։ Նա տրամադրված է բարյացակամորեն և մեզ լսում է։

Տունդարձի ճանապարհին մտածում ենք բոլոր նրանց մասին, ում հանդիպեցինք մեր 300-կիլոմետրանոց ճանապարհորդության ժամանակ։ Մեզ համար մեծ պատիվ է, որ կարողացանք փոքր ներդրում ունենալ Աստծու Թագավորության մասին բարի լուրը այս անծայրածիր սպիտակ «անապատում» ապրող մարդկանց հասցնելու գործում։

[նկար 15-րդ էջի վրա. թույլտվությամբ]

© Norway Post

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը