Եհովայի վկաների գործերը մեր օրերում
Նորվեգիա
Պատկերացրու բարի լուրի քարոզչությունը մի երկրում, որը ֆիորդների և սառցապատ ու ձյունածածկ լեռների երկիր է, հյուսիսային եղջերուների երկիր, որտեղ ձմռանը գիշերները ողողվում են հյուսիսափայլի ցոլքերով։ Այսպիսին է Նորվեգիան։ Կարդա մեր եղբայրների մասին, որոնք ճամփորդել են նավակներով և դահուկներով, որպեսզի հասնեն հեռավոր վայրերում ապրողներին, ինչպես նաև մի եղբոր մասին, որը թեև ոտաբոբիկ, բայց գնացել է ժողովի հանդիպման։ Դու կիմանաս նաև, թե ինչպես են քրիստոնյաները հավատ ու քաջություն դրսևորել նացիստական օկուպացիայի ժամանակ։
Ռուանդա
Անձնազոհ սերը, որը, համաձայն Հիսուսի խոսքերի, բնորոշելու էր իր աշակերտներին, ակնհայտ երևում է աֆրիկյան այս երկրի պատմության էջերում։ Ապրելով ահարկու գենոցիդի հրահրող էթնիկական ատելության մթնոլորտում՝ Եհովայի վկաները, վտանգելով, երբեմն էլ կորցնելով իրենց կյանքը, պաշտպանում էին միմյանց։ Ներկայացնում ենք հալածանքի ու արգելքի ժամանակ դրսևորված տոկունության մի անջնջելի պատմություն և ահաբեկումների, փորձությունների ու զրկանքների ներքո ցուցաբերված հավատարմության մի հուշագիր։