Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 3/1 էջ 30–31
  • «Նա Եհովային կառչած մնաց»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Նա Եհովային կառչած մնաց»
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Նա ազատ ընտրության իրավունք է տալիս
    2010 Դիտարան
  • Լավ օրինակ՝ Եզեկիա
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Աստված օգնության է հասնում Եզեկիա թագավորին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ովքե՞ր են յոթ հովիվները և ութ իշխաններն այսօր
    2013 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 3/1 էջ 30–31

Սովորեցրեք ձեր երեխաներին

«Նա Եհովային կառչած մնաց»

ԳԻՏԵ՞Ս, թե ինչ է նշանակում կառչել մեկին կամ մի բանի։~a Քո հայրիկը կամ մայրիկը գուցե փողոցն անցնելիս ասի, որ ամուր բռնես իր ձեռքը կամ, այլ կերպ ասած, կառչես իրեն։ Նա դա ասում է, որովհետև սիրում է քեզ ու չի ուզում, որ վնասվես։ Մենք ցանկանում ենք պատմել քեզ մի մարդու մասին, որը, ինչպես Աստվածաշունչն է ասում, «կառչած մնաց» Եհովային՝ ճշմարիտ Աստծուն։ Նրա անունը Եզեկիա է։ Եկ տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրա օրինակից։

Եզեկիան դառը մանկություն է ունեցել։ Նրա հայրը՝ Աքազը՝ Հուդայի թագավորը, դադարել էր Եհովային ծառայելուց։ Նա սկսել էր երկրպագել կեղծ աստվածների, երբ Եզեկիան փոքր տղա էր։ Աքազը նույնիսկ իր տղաներից՝ Եզեկիայի եղբայրներից առնվազն մեկին սպանել և զոհ էր մատուցել այն աստծուն, որին պաշտում էր։

Թեև Աքազը շարունակում էր վատ բաներ անել, Եզեկիան հնազանդվում էր Եհովային։ Քո կարծիքով՝ դժվա՞ր էր նրա համար այդպես վարվել։~ Բնականաբար դժվար էր։ Բայց Եզեկիան չհանձնվեց։ Եկ իմանանք, թե ինչպես նա կարողացավ կառչած մնալ Եհովային և ինչպես մենք կարող ենք այդպես վարվել։

Եզեկիան գիտեր, որ եղել են մարդիկ, որոնք կառչած են մնացել Եհովային։ Դավիթը նրանցից մեկն էր, որն ապրել էր հարյուրավոր տարիներ առաջ։ Եզեկիան նրա մասին կարող էր իմանալ Սուրբ Գրքից։ «Նույնիսկ եթե հայրս ու մայրս ինձ թողնեն,— գրել էր Դավիթը,— Եհովան կընդունի ինձ»։

Գլխի ընկա՞ր, թե ինչն էր օգնել Դավթին հնազանդվելու Եհովային։~ Նրա հավատն էր օգնել։ Դավիթը վստահ էր, որ եթե հնազանդվի Եհովային, նա կօգնի իրեն։ Նա դրանում ոչ մի կասկած չուներ։ Անկասկած, Դավթի մասին մտածելը օգնեց Եզեկիային, որ կառչած մնա Եհովային՝ հնազանդվելով նրան։ Դու նույնպես կարող ես վստահ լինել, որ Եհովան կօգնի քեզ, եթե հնազանդվելով՝ կառչած մնաս նրան։

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հայրդ կամ մայրդ չեն երկրպագում Եհովային։~ Աստված ասում է, որ երեխաները պետք է հնազանդվեն իրենց ծնողներին։ Ուստի դու էլ քո ծնողներին պետք է հնազանդվես։ Բայց եթե ծնողներդ ասում են, որ անես մի բան, ինչը Աստված թույլ չի տալիս, կարող ես բացատրել, թե ինչու չես ուզում դա անել։ Դու չպետք է ստես, գողանաս կամ ուրիշ վատ բան անես, ինչն Աստված ասում է, որ սխալ է, անկախ նրանից, թե ով է քեզ ասում, որ անես դա։ Ճիշտ կվարվես, եթե հնազանդվես Աստծուն։

Կան շատ լավ օրինակներ, որոնց կարող ենք հետևել։ Եզեկիան գիտեր ոչ միայն Դավթի մասին, այլև իր պապիկի՝ Հովաթամի մասին։ Թեև Եզեկիայի պապիկը մահացել էր մինչև նրա ծնվելը, Եզեկիան կարող էր իմանալ նրա մասին Աստծու Խոսքից այնպես, ինչպես մենք։ Հիշո՞ւմ ես ուրիշ լավ օրինակներ, որոնց կարող ենք հետևել։~

Ճիշտ է, Աստվածաշնչում դու կարող ես կարդալ որոշ սխալների մասին, որ արել են Եզեկիան, Դավիթը, Հովաթամը և ուրիշ անկատար մարդիկ։ Բայց նրանք սիրել են Եհովային, ընդունել են իրենց սխալները և փորձել են անել այն, ինչ ճիշտ է։ Հիշի՛ր, միայն Աստծու Որդին՝ Հիսուսն էր կատարյալ։ Ձգտիր ավելին իմանալ նրա մասին և հետևել նրա օրինակին։

Կարդա քո Աստվածաշնչում

2 Թագավորներ 18։6; Սաղմոս 27։10

2 Տարեգրություն 28։1–3; Եփեսացիներ 6։1

Կողոսացիներ 3։20; 1 Պետրոս 2։21

2 Տարեգրություն 27։1, 2

[ծանոթագրություն]

a Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը