Հիշո՞ւմ եք
Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։
Ի՞նչ իմաստով է Սողոմոնը նախազգուշական օրինակ մեզ համար։
Աստված օրհնեց Սողոմոն թագավորին, և նա բազում լավ գործեր արեց։ Սակայն իր իշխանության ընթացքում Սողոմոնը դադարեց Աստծու առաջնորդությանը հետևելուց։ Նա ամուսնացավ Փարավոնի հեթանոս դստեր հետ, շատ կանայք առավ և թույլ տվեց, որ հեթանոս կանայք ներքաշեն իրեն կեղծ երկրպագության մեջ։ Մենք պետք է զգույշ լինենք, որ մեր մեջ սխալ մտածելակերպ և վատ հակումներ չառաջանան (2 Օրենք 7։1–4; 17։17; 1 Թագ. 11։4–8; 12/15, էջ 10–12)։
Ինչո՞ւ Սառան կարող է կոչվել աստվածապաշտ կին և թանկագին կողակից։
Աստված Աբրահամին պատվիրեց հեռանալ Ուրից, ինչը նշանակում էր թողնել հարազատներին, ընկերներին ու սովորական դարձած ապրելակերպը։ Աբրահամն ու Սառան չգիտեին, թե ուր են գնալու։ Այդուհանդերձ, Սառան հնազանդվեց՝ վստահ լինելով, որ Աստված կօրհնի իրեն։ Նա հարգում էր Աբրահամին և դրսևորեց գեղեցիկ հատկություններ (1/1, էջ 8)։
Ինչո՞ւ Աստված Աբրահամին ասաց, որ իր սիրելի որդուն զոհաբերի։
Կարևոր է հիշել, որ Աստված թույլ չտվեց Աբրահամին զոհաբերել Իսահակին։ Այս չկատարված զոհաբերությամբ Աստված ցույց տվեց, թե որքան թանկ էր լինելու իր համար իր Որդու՝ Հիսուսի զոհաբերությունը (1/1, էջ 23)։
Ի՞նչն է ցույց տալիս, որ առաջին դարից սկսած՝ երկրի վրա միշտ ճշմարիտ օծյալ քրիստոնյաներ էին լինելու։
Հիսուսի պատմած «ցորենի» և «որոմների» առակում «լավ սերմը» խորհրդանշում է «թագավորության որդիներին» (Մատթ. 13։24–30, 38)։ Մինչև հնձի ժամանակը որոմներն ու ցորենը պետք է միասին աճեին։ Թեպետ չենք կարող վստահությամբ ասել, թե ովքեր են պատկանել ցորեն դասակարգին, բայց կարող ենք համոզված լինել, որ մինչև մեր օրերը միշտ էլ եղել են այդպիսի մարդիկ (1/15, էջ 7)։
Ո՞ր դեպքերից հետո է տեղի ունենալու Արմագեդոնը։
Ազգերը «խաղաղություն և անվտանգություն» են հռչակելու (1 Թեսաղ. 5։3)։ Կառավարությունները գրոհելու են կեղծ կրոնի վրա (Հայտն. 17։15–18)։ Լինելու է նաև հարձակում ճշմարիտ երկրպագուների վրա։ Այնուհետև գալու է վերջը (2/1, էջ 9)։
Ի՞նչը կօգնի մեզ պայքարել նախանձելու հակման դեմ։
Մեզ կօգնեն հետևյալ քայլերը. սեր զարգացնել և լինել եղբայրասեր, շփվել աստվածավախ մարդկանց հետ, ձգտել բարին անել և «ուրախացողների հետ ուրախանալ» (Հռոմ. 12։15; 2/15, էջ 16, 17)։
Ովքե՞ր են խոսում նահուատլ լեզվով, և ի՞նչ է արվում նրանց համար։
Նահուատլը հին ացտեկների լեզուն է, որով այսօր խոսում է Մեքսիկայում բնակվող մոտ մեկ ու կես միլիոն մարդ։ Եհովայի վկաները նրանց քարոզում են նահուատլ լեզվով։ Նաև ջանքեր են թափվել, որպեսզի աստվածաշնչյան որոշ հրատարակություններ թարգմանվեն այդ լեզվով (3/1, էջ 13, 14)։
Խորհուրդ տալիս ո՞ր սկզբունքները պետք է հիշենք։
Պետք է հասկանանք իրական իրավիճակը, խուսափենք շտապ պատասխան տալուց, խոնարհաբար կիրառենք Աստծու Խոսքի խորհուրդները, հնարավորության դեպքում օգտագործենք աստվածապետական գրադարանը և խուսափենք ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելուց (3/15, էջ 7–9)։
Հիսուսն իր ուկնդիրներին հորդորեց երկու մղոն գնալ (Մատթ. 5։41)։ Ի՞նչ նկատի ուներ նա։
Այդ ժամանակ Իսրայելը գտնվում էր հռոմեական տիրապետության տակ։ Հռոմեացիները կարող էին ցանկացած մարդու հարկադրաբար աշխատեցնել։ Հորդորելով իր ունկնդիրներին երկու մղոն գնալ՝ Հիսուսն ուզում էր ասել, որ առանց դժգոհելու կատարեն իշխանությունների օրինական պահանջները (4/1, էջ 9)։