Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 6/1 էջ 3
  • Սովորակա՞ն գիրք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սովորակա՞ն գիրք
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Մխիթարիր «բոլոր սգավորներին»
    2011 Դիտարան
  • Մխիթարենք նրանց, ովքեր վշտի մեջ են
    2003 Դիտարան
  • Մխիթարություն գտեք Եհովայի զորության մեջ
    2000 Դիտարան
  • Ինչպես է Աստված մխիթարում
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2012 Դիտարան
w12 6/1 էջ 3

Սովորակա՞ն գիրք

«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է.... որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։16, 17)։

ՈՐՈՇ մարդիկ համաձայն չեն այս խոսքերին։ Իսկ դո՞ւք։ Ըստ ձեզ՝ ի՞նչ գիրք է Աստվածաշունչը։ Ներքոհիշյալ տեսակետներից որի՞ն եք համամիտ։

• Աստվածաշունչը գրականության գլուխգործոց է

• Մյուս սուրբ գրքերի պես գիրք է

• Լեգենդների գիրք է, որը բարոյական արժեքներ է պարունակում

• Աստծու Խոսքն է

Ինչի՞ համար է Աստվածաշունչը։ Հռոմեացիներ 15։4 համարում կարդում ենք. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք»։ Ինչպես տեսնում ենք, Աստծու Խոսքը նախատեսված է այն բանի համար, որ մենք ստանանք ուսուցում, մխիթարություն և ունենանք հույս։

Սակայն մի՞թե դուք կվստահեիք Աստվածաշնչին, եթե այն լիներ պարզապես գրականության գլուխգործոց կամ ընդամենը մի սուրբ գիրք. կմտածեի՞ք, որ այն կարող է ուսուցանել ձեզ, առաջնորդել ձեր ընտանիքի անդամներին, հատկապես եթե նրա տեսակետը տարբերվեր ձեր տեսակետից։ Եթե Աստվածաշունչը առասպելների հավաքածու լիներ, մի՞թե այնտեղ գրված խոստումները կմխիթարեին և կհուսադրեին ձեզ։

Ուշագրավ է, որ միլիոնավոր մարդիկ, ովքեր ուսումնասիրել են Աստվածաշունչը, համոզված են, որ այն Աստծու Խոսքն է։ Ինչո՞ւ։ Ինչո՞վ է Աստվածաշունչը տարբերվում մյուս գրքերից։ Մենք առաջարկում ենք ձեզ քննել Աստվածաշնչի հինգ հատկություն, որոնք եզակի են դարձնում այն։ Դրանց մասին խոսվում է հաջորդ և մյուս հոդվածներում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը