Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 12/1 էջ 5
  • Ուրախություն ստանալ տալուց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուրախություն ստանալ տալուց
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • Ո՞ւր է կորել ամանորյա տրամադրությունը
    2012 Դիտարան
2012 Դիտարան
w12 12/1 էջ 5

Ուրախություն ստանալ տալուց

«Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (ԳՈՐԾԵՐ 20։35)։

Ինչո՞ւ են ոմանք նշում Սուրբ ծնունդը

Հիսուսի խոսքերից պարզ է դառնում, որ տալը ուրախություն է պատճառում թե՛ տվողին, թե՛ ստացողին։ Այդ ուրախությունը զգալու համար շատերը նվերներ տալը դարձրել են Սուրբ ծննդի կարևոր առանձնահատկություններից մեկը։ Մի հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ նույնիսկ անցյալ տարվա տնտեսական ճգնաժամի պայմաններում Իռլանդիայում յուրաքանչյուր ընտանիք նվերներ գնելու համար նախատեսել էր ծախսել միջին հաշվով ավելի քան 500 եվրո (մոտավորապես 660 ԱՄՆ դոլար)։

Ո՞րն է իրականությունը

Սուրբ ծննդին նվերներ տալը շատերին ավելի շատ սթրես է պատճառում, քան ուրախություն։ Նրանք ստիպված են գնել այնպիսի նվերներ, ինչպիսիք չեն կարող իրենց թույլ տալ։ Եվ քանի որ այդ օրերին բոլորը գնումներ են անում, երկար հերթերն ու իրարանցումը շատերի համար անտանելի են։

Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել

«Տվեք»,— ասաց Հիսուսը (Ղուկաս 6։38)։ Նա նկատի չուներ, որ նվերներ պետք է տալ այն ժամանակ, երբ մարդիկ սպասում են։ Հիսուսը հորդորում էր իր հետևորդներին ուրիշներին նվերներ տալ առանց հատուկ առիթի, և դա սովորություն դարձնել։

«Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթացիներ 9։7)։ Աստվածաշնչի մի մեկնաբան Պողոսի խորհուրդը հետևյալ կերպ է բացատրում. «Չպետք է որևէ բան տանք հարկադրաբար կամ ստիպված»։ Ուրախությամբ տալու համար մարդը չպետք է ստիպված լինի կոնկրետ օր կոնկրետ անհատի կոնկրետ բան նվիրել, ինչպես որ սովորաբար լինում է Սուրբ ծննդյան տոներին։

«Եթե կա տալու պատրաստակամություն, ապա տվածը հաճելի է Աստծուն, եթե այն համապատասխան է մարդու ունեցածին, ոչ թե չունեցածին» (2 Կորնթացիներ 8։12)։ Աստված չի ուզում, որ քրիստոնյան պարտքերի մեջ ընկնի թանկ նվերներ գնելու պատճառով։ Սակայն երբ անհատի նվերը «համապատասխան է [իր] ունեցածին», այն ոչ միայն լավն է, այլև «հաճելի է»։ Որքա՜ն են տարբերվում այս խոսքերը այն գովազդներից, որոնք ամեն տարի հնչում են Սուրբ ծննդյան տոներին՝ «գնիր հիմա, վճարիր հետո»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը