Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp19 № 3 էջ 10–11
  • Հնարավո՞ր է հաղթել դարավոր թշնամուն՝ մահին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հնարավո՞ր է հաղթել դարավոր թշնամուն՝ մահին
  • 2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՓՐԿԱՆՔ՝ ՄԱՀԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՄԻՋՈՑ
  • ՄԱՀԸ Ե՞ՐԲ ԿՈՉՆՉԱՑՎԻ
  • Փրկանք. Աստծու տված մեծագույն նվերը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Քրիստոսի փրկանքը Աստծո փրկության ճանապարհն է
    1999 Դիտարան
  • Ինչ է արել Աստված՝ մարդկությանը փրկելու համար
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Եհովան տալիս է «փրկանք շատերի փոխարեն»
    Մոտեցիր Եհովային
Ավելին
2019 Դիտարան (հանրային թողարկում)
wp19 № 3 էջ 10–11
Հիսուսը, Հիսուսը՝ երկու հանցագործներից մեջտեղում՝ ցցին գամված

Հնարավո՞ր է հաղթել դարավոր թշնամուն՝ մահին

ԹԵԵՎ մեր նախածնողների՝ Ադամի ու Եվայի անհնազանդության պատճառով ողջ մարդկությունը մեղք ու մահ է ժառանգել, բայց դրա պատճառով մարդկանց հետ կապված Աստծու նպատակը չի փոխվել։ Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, Աստված բազմիցս հավաստիացնում է մեզ դրանում։

  • «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։

  • «Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Եսայիա 25։8)։

  • «Վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի» (1 Կորնթացիներ 15։26)։

  • «Մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։

Աստված ինչպե՞ս «կկլանի մահը», ինչպե՞ս կոչնչացնի այդ թշնամուն։ Վերը նշված աստվածաշնչյան համարում հստակ ասվեց, որ «արդարները.... հավիտյան կբնակվեն» երկրի վրա։ Բայց Աստվածաշնչում նաև ասվում է. «Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի» (Ժողովող 7։20)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Աստված մահը վերացնելու համար անտեսելու է իր իսկ հաստատած չափանիշները։ Դա անհնար է։ Աստված երբեք այդպես չի վարվի, քանի որ նա «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Այդ դեպքում նա ինչպե՞ս կիրականացնի իր սիրառատ նպատակը, որ մտադրել էր մարդկանց արարելիս։

ԱՍՏՎԱԾ «ԿԿԼԱՆԻ ՄԱՀԸ ՀԱՎԻՏՅԱՆ» (ԵՍԱՅԻԱ 25։8)

ՓՐԿԱՆՔ՝ ՄԱՀԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Մարդկությանը մահից ազատելու համար Եհովա Աստված, սիրուց մղված, որոշեց տրամադրել մի միջոց՝ փրկանք։ Փրկանք տալ հիմնականում նշանակում է վճարել համարժեք գին՝ վնասը փոխհատուցելու կամ արդարության պահանջները բավարարելու համար։ Քանի որ բոլոր մարդիկ մեղավոր են, գտնվում են մահվան դատապարտության տակ։ Այդ իսկ պատճառով Աստվածաշնչում նրանց մասին պարզ ասվում է. «Նրանցից և ոչ մեկը չի կարող փրկագնով ազատել իր եղբորը և ոչ էլ փրկանք տալ Աստծուն նրա համար (այնքան բարձր է նրանց հոգու փրկագինը, որ դարերով մնում է չվճարված)» (Սաղմոս 49։7, 8)։

Երբ անկատար մարդը մահանում է, նա պարզապես հատուցում է իր գործած մեղքերի դիմաց, հետևաբար իր մահով նա ո՛չ կարող է փրկագնել ինքն իրեն, ո՛չ էլ կարող է փոխհատուցել մեկ ուրիշի մեղքերի դիմաց (Հռոմեացիներ 6։7)։ Այնպիսի մեկի կարիք կար, ով կլիներ կատարյալ ու անմեղ և չունենալով ոչ մի մեղք՝ կկարողանար իր կյանքը տալ որպես փոխհատուցում մեր մեղքերի դիմաց (Եբրայեցիներ 10։1–4)։

Աստված հենց այդպիսի մի բան ձեռնարկեց մեզ համար։ Նա իր Որդուն՝ Հիսուսին, երկնքից ուղարկեց երկիր, որ նա ծնվի որպես մեղքից զերծ, կատարյալ մարդ (1 Պետրոս 2։22)։ Հիսուսն ինքն էլ ասաց, որ եկել է, որպեսզի «իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մարկոս 10։45)։ Նա մահացավ, որ ազատի մեզ դարավոր թշնամու՝ մահվան ճիրաններից և հավիտենական կյանքի հեռանկար բացի մեր առաջ (Հովհաննես 3։16)։

ՄԱՀԸ Ե՞ՐԲ ԿՈՉՆՉԱՑՎԻ

Ի կատարումն աստվածաշնչյան մարգարեության՝ այսօր ամբողջ աշխարհում «չափազանց դժվար ժամանակներ են», ինչն էլ փաստում է, որ ապրում ենք այս չար աշխարհի «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1)։ Վերջին օրերի գագաթնակետը կլինի «դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը» (2 Պետրոս 3։3, 7)։ Բայց Աստծուն սիրող մարդիկ կվերապրեն այդ կործանումից և որպես օրհնություն կստանան «հավիտենական կյանք» (Մատթեոս 25։46)։

Տարբեր տարիքի և ազգի մարդիկ

Հիսուսը եկավ, որ «իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մարկոս 10։45)

Միլիոնավոր այլ մարդիկ էլ հարություն կառնեն և նույնպես հնարավորություն կունենան հավիտենական կյանք ստանալու։ Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ հարություն է տվել մարդկանց։ Օրինակ, երբ նա մոտենում էր Նային քաղաքին, տեսավ, որ մի այրի կնոջ մինուճար որդին մահացել է, և խղճալով հարություն տվեց տղային (Ղուկաս 7։11–15)։ Պողոս առաքյալը ասել է. «Ես հույս ունեմ առ Աստված.... որ թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի»։ Աստծու տված այս հիմնավոր հույսը նրա բացառիկ սիրո դրսևորումն է (Գործեր 24։15)։

Փաստորեն, միլիարդավոր մարդիկ հավիտյան ապրելու հեռանկար կունենան։ Աստվածաշունչն ասում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։ Այդ ժամանակ նրանք անձամբ կտեսնեն մոտ 2 000 տարի առաջ Պողոս առաքյալի գրած այս անչափ սփոփիչ ու սրտառուչ խոսքերի կատարումը. «Մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը։ Մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը» (1 Կորնթացիներ 15։55)։ Մարդկության զարհուրելի թշնամին, որը դարերով իր ճիրաններում է պահել մեզ, վերջապես առհավետ կոչնչացվի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը