Հարցերի արկղ
◼ Ո՞ր դեպքերում կարելի է ծառայող օգնականներին նշանակել իրենց ժողովից դուրս հանրային ելույթ ներկայացնելու։
Համաձայն Գրությունների՝ երեցների վրա է դրված ժողովում ուսուցանելու պատասխանատվությունը (Ա Տիմոթ. 5։17; 3։2)։ Որտեղ որ հնարավոր է, հանրային ելույթները պետք է նրանք ներկայացնեն։ Եթե բավականաչափ երեցներ չկան, նույնիսկ այն դեպքում, երբ երեցները փոխարինաբար ելույթ են ունենում իրենց և հարևան ժողովներում, երեցների խորհուրդը կարող է որոշ ծառայող օգնականների նշանակել ելույթ ներկայացնելու իրենց ժողովում։
Սովորաբար միայն երեցներն են նշանակվում իրենց ժողովից դուրս հանրային ելույթներ ներկայացնելու։ Բայց եթե տարածքում չկան բավականաչափ երեցներ, կարելի է խնդրել, որ հարևան ժողովների ծառայող օգնականները հանրային ելույթներ ներկայացնեն, որպեսզի հանրային հանդիպումները կանոնավորաբար անցկացվեն ժողովներում։ Եթե նախագահող վերակացուին հարցում է ուղղվում ծառայող օգնականների վերաբերյալ, և ժողովի երեցների խուրհուրդը կարծում է, որ նրանք լավ կկատարեն այդ հանձնարարությունը, ապա կարող են նրանց նշանակել ելույթ ներկայացնելու այդ ժողովում։ Սակայն մինչև ծառայող օգնականներին կոնկրետ չհրավիրեն ելույթ ունենալու, միայն երեցները պետք է ուրիշ ժողովներում ելույթով հանդես գան։
Այն դեպքերում, երբ ընդհանրապես հնարավոր չէ հռետոր գտնել, խորհուրդ է տրվում այդ շաբաթվա հանդիպմանը ժողովի համար կարդալ հավատարիմ ծառայի կողմից ստացված ելույթի պլաններից որևէ մեկը, և ունկնդիրները կարող են բաց անել և քննարկել սուրբգրային համարները։ Այդպիսով՝ անկախ նրանից՝ կլինի հռետոր, թե՝ ոչ՝ բոլորը կկարողանան ստանալ Հանրային հանդիպման ծրագրի միջոցով տրվող հոգևոր սնունդը։