Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/01 էջ 7
  • Ռահվիրայական ոգի ունե՞ք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ռահվիրայական ոգի ունե՞ք
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է ռահվիրան
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 8/01 էջ 7

Ռահվիրայական ոգի ունե՞ք

1 Ի՞նչ է «ռահվիրայական ոգին»։ Դա կարելի է մեկնաբանել որպես դրական տրամադրվածություն քարոզելու և աշակերտներ պատրաստելու հրահանգի, մարդկանց հանդեպ սեր և հոգատարություն ցույց տալու հարցում, անձնազոհ լինելու, Ուսուցչին հետևելու մեջ ուրախություն գտնելու, ինչպես նաև հոգևորից և ոչ թե նյութականից հաճույք ստանալու նկատմամբ։

2 Եհովայի ծառաները, որպես մի ժողովուրդ, անշուշտ այսպիսի ոգի են դրսևորում այսօր։ Նույնիսկ ծանր հալածանքների և անբարենպաստ պայմանների ներքո նրանք ուրախությամբ շարունակում են հռչակել Աստծո Թագավորության բարի լուրը։

3 Սակայն, ապրելով վերջին ժամանակներում՝ անհանգստությունը և ամենօրյա կյանքի ճնշումները կարող են գլուխ բարձրացնել և միգուցե նվազեցնեն մեր եռանդը և հոգևորի հանդեպ մեր խանդավառությունը։ Յուրաքանչյուր անհատ կարող է հարցնել ինքն իրեն. «Ռահվիրայական ոգի ունե՞մ ես։ Թո՞ւյլ եմ տալիս արդյոք, որ իրերի ներկա համակարգը խլի ինձանից այդ ոգին։ Եռանդ ցուցաբերո՞ւմ եմ ճշմարտության հանդեպ, որպեսզի սիրով մարդկանց պատմեմ Աստծո Թագավորության մասին։ Ռահվիրայական ոգի դրսևորո՞ւմ եմ արդյոք ժողովում և քաջալերո՞ւմ եմ մյուսներին ավելի շատ մասնակցել Աստծո կամքը կատարելու գործին։ Ի՞նչ կարող եմ անել բացասական մտածելակերպը կամ անտարբերությունը վանելու համար»։

4 Ինչպես ռահվիրայական ոգի զարգացնել։ Ռահվիրայական ոգին իրականում սրտի վիճակ է, և մենք պետք է զարգացնենք դա։ Քանի որ մենք մեր սիրտը սնում ենք նրանով, ինչ որ կարդում և լսում ենք, հետևաբար Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը կարևոր դեր ունի ռահվիրայական ոգի զարգացնելու մեջ։ Պողոսը զգուշացրեց Տիմոթեոսին. «Այդ բանի վրայ մտածի՛ր...., որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին։ ....Յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմոթ. 4։15, 16)։ Ուստի, անհրաժեշտ է խորհել հոգևոր բաների շուրջը, որպեսզի դրանք ամրանան մեր սրտում՝ մղումների «օջախում»։ Այդպես վարվելով՝ մենք Աստծո կամքը կատարելու ցանկություն կզարգացնենք մեր մեջ։ Հոգևորի հանդեպ մեր գնահատանքը կխորանա, և մենք կերպեր կփնտրենք մեր ծառայությունն ընդարձակելու։

5 Մեր խոսակցության թեմաները կարող են կամ ընկճել, կամ ոգևորել մեր եղբայրներին (Եփես. 4։29)։ Պատմելով դեպքեր քարոզչական ծառայությունից և այնպիսի կետեր, որոնք գրավել են մեր ուշադրությունը հանդիպումների կամ անձնական ուսումնասիրության ժամանակ՝ մենք հաղորդում ենք դրական և քաջալերիչ մտքեր։ Նաև երբ առօրյայում առիթ է առաջանում զրուցել մարդկանց հետ, հնարավորություններ փնտրո՞ւմ ենք, որ ոչ պաշտոնական վկայություն տանք։ Եթե այո, ապա կարող ենք ասել, որ ընթանում ենք մեր Օրինակի՝ Հիսուսի հետքերով (Յովհ. 4։7–10)։

6 Դրացու հանդեպ սեր ցուցաբերելն օգնում է մեզ ռահվիրայական ոգի զարգացնել (Մատթ. 22։39)։ Հիսուսը այդպիսի սեր էր դրսևորում երկրի վրա եղած ժամանակ։ Նա խղճում էր մարդկանց և ցանկանում էր ամեն բան անել նրանց օգնելու համար, չնայած որ դա բավականին մեծ զոհողություն էր պահանջում (Մատթ. 9։36; Հռովմ. 5։6)։ Եթե մենք ունենք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին ­Հիսուսն ուներ, ապա դա մեզ կմղի կարեկցանքով ­վերաբերվել մեր դրացիներին և հնարավոր ­ամեն բան անել նրանց հոգևորապես օգնելու համար, չնայած այն բանին, որ ոմանք մերժում են մեզ (համեմատեք Մատթ. 23։37)։

7 Դրական ազդեցություն։ Կյանքում ռահվիրայական ոգի ցուցաբերելը շատ օրհնություններ և օգուտներ է բերում։ Մեր ծառայությունն ընդարձակելով՝ մենք ավելի արդյունավետ ուսուցիչներ ենք դառնում. դա կարող է մեծ ուրախություն պատճառել մեզ։ Ժողովում ավելի շատ ռահվիրայական ոգի դրսևորելը կնպաստի եղբայրների միջև ջերմ փոխհարաբերություններին և հոգևոր վիճակին։ Մի երեց, խոսելով այն մասին, թե ինչ օգուտներ է բերել ռահվիրայական ոգու դրսևորումն իրենց ժողովում, նկատում է. «Ի՜նչ մեծ փոփոխություն դա բերեց։ Դա նոր տեմպ հաղորդեց ժողովի գործունեությանը։ Այժմ Եհովային ծառայելու մեջ ավելին ու ավելին անելու տենդենց է նկատվում»։

8 Մինչ մոտենում է 2002 ծառայողական տարին, նպատակ դրեք ձեր առաջ ժողովում ռահվիրայական ոգի զարգացնել։ Ձեր ծառայությունն ընդարձակելու կերպեր փնտրեք։ Նախօրոք պլաններ կազմեք հնարավոր ժամանակ որպես ենթառահվիրա ծառայել կամ էլ թերևս ձգտեք ընդհանուր ռահվիրայության հասնել։ Լինենք ռահվիրա թե քարոզիչ, բոլորս էլ կարող ենք ռահվիրայական ոգի ցուցաբերել ժողովում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը