Հարցերի արկղ
◼ Ո՞վ պետք է հայտարարություններով հանդես գա Ծառայողական հանդիպմանը։
Ծառայողական հանդիպման այս մասը նախատեսված է ժողովի անդամներին մանրամասն տեղեկություններ հաղորդելու համար. տեղեկություններ, որոնք օգնում են կատարել մեր ծառայությունը։ Որոշ հայտարարություններ ուղղակի հիշեցումներ են և կարող են կրկնվել ամեն շաբաթ։ Սակայն բոլորն էլ պետք է հստակ ներկայացվեն, և ոչ թե՝ իմիջիայլոց կամ էլ մեքենայորեն։
Ելնելով մի շարք հայտարարությունների բնույթից՝ գուցե հարկ լինի, որ դրանք ներկայացնի երեցը։ Այդպիսի դեպքերում նախագահող վերակացուն նշանակում է որևէ համապատասխան եղբոր, նույնիսկ եթե մյուս հայտարարությունները հաղորդում է մեկ ուրիշը։
Եթե ժողովին ուղղված նամակում կա միայն երեցներին վերաբերվող ինֆորմացիա, երեցն ընթերցում է միայն ժողովին ուղղված հատվածը։ Ցանկալի է, որ հատուկ նպատակներով ժողովին ուղղված Ընկերության նամակները կարդա պատրաստված երեցը։ Դրանց նպատակը կարող է լինել հավատակիցների կողմից հատուկ նամակ կազմելը՝ հալածվող եղբայրներին աջակցելու համար։ Որոշ նամակներում էլ հաղորդվում է առաջիկա միջոցառումների մասին. շրջանային վերակացուի այցելության, շրջանային ու նահանգային համաժողովների և այլն։
Ժողովի բարօրության հետ առնչվող ինֆորմացիա հաղորդելիս հարկ է հստակ արտահայտվել, և ցանկալի է, որ այն ներկայացնի երեցը։
Անկախ նրանից, թե Ծառայողական հանդիպման հայտարարությունների բաժնում ելույթ կունենա երեցը, թե ծառայողական օգնականը, ինֆորմացիան հարկավոր է ներկայացնել պարզ և հակիրճ։ Վերոհիշյալ ցուցումներին հետևելու դեպքում՝ հայտարարությունները կներկայացվեն ինչպես հարկն է։ Իսկ դա իր հերթին կնպաստի ժողովում միաբանություն պահպանելուն (Սաղ. 133։1; Ա Կորնթ. 14։8, 9, 40)։