Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 10/08 էջ 1
  • Ժողովի հանդիպման նոր ծրագիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ժողովի հանդիպման նոր ծրագիր
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Քարոզչական ծառայության հանդիպումների վեհ նպատակը
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի արկղ
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի արկղ
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Ձեզ սրտանց հրավիրում ենք
    2009 Դիտարան
Ավելին
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 10/08 էջ 1

Ժողովի հանդիպման նոր ծրագիր

1, 2. 2009 թ.–ից սկսած՝ ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան։

1 2008 թ. ապրիլի 21–ով սկսվող շաբաթվա ընթացքում բոլորս լսեցինք նշանակալից մի հայտարարություն. «2009 թ. հունվարի 1–ից սկսած՝ Գրքի ուսումնասիրության հանդիպումն անցկացվելու է Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման հետ միասին։ Գրքի ուսումնասիրության հանդիպման անվանումը կփոխվի։ Այն կկոչվի Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում»։

2 Ինչպիսին է լինելու ծրագիրը։ Ամբողջ ծրագիրը կտևի 1 ժամ 45 րոպե, ներառյալ երգերն ու աղոթքները։ Ծրագիրը կսկսվի երգով և աղոթքով (5 ր.), որոնց կհաջորդի Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումը (25 ր.)։ Այս հանդիպումից անմիջապես հետո կսկսվի Աստվածապետական ծառայության դպրոցը (30 ր.)։ Այնուհետև կհնչի երգ (5 ր.), որից հետո կսկսվի Ծառայողական հանդիպումը (35 ր.)։ Այն կավարտվի երգով ու աղոթքով (5 ր.)։ Այս հանդիպումներին նախապատրաստվելու համար ամեն ամիս Մեր թագավորական ծառայությունը թերթիկում կտպագրվի Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպման, Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման ծրագիրը։

3. Ինչպե՞ս է անցկացվելու Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումը։

3 Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում։ Այս հանդիպումը կանցկացվի այնպես, ինչպես անցկացվում է «Դիտարանի» ուսումնասիրությունը։ Կարիք չկա կրկնելու անցած շաբաթվա նյութը։ Հանդիպումը պետք է սկսել շատ կարճ նախաբանով։ Այդպիսով հնարավորություն կընձեռվի ներկաներին հակիրճ մեկնաբանություններ տալու։ Նախագահող վերակացուն հոգ կտանի, որ ամեն շաբաթ երեցներից որևէ մեկը անցկացնի այս հանդիպումը։

4. Ինչպե՞ս է անցկացվելու Ծառայողական հանդիպումը։

4 Ծառայողական հանդիպում։ Այս հանդիպման ծրագրում փոփոխություններ չեն լինի, պարզապես ելույթները ավելի կարճ ժամանակում կներկայացվեն։ Հայտարարությունների բաժինը կտևի հինգ րոպե։ Կընթերցվեն կարևոր հայտարարություններ և գրասենյակից ստացած որոշ նամակներ։ Իսկ քարոզչական ծառայության հանդիպումների, մաքրության, ֆինանսական հաշվետվության մասին հայտարարությունները, ինչպես նաև գրասենյակից ստացած ընթացիկ նամակները հարկ չկա ընթերցել բեմից, դրանք կարելի է փակցնել հայտարարությունների տախտակին։ Նրանք, ովքեր ելույթներ ունեն Ծառայողական հանդիպմանը, պետք է լավ նախապատրաստվեն՝ հետևելով ցուցումներին, և ելույթը ներկայացնեն հատկացված ժամանակում։

5. Ի՞նչ ծրագիր կլինի շրջանային վերակացուի այցելության ընթացքում։

5 Շրջանային վերակացուի այցելությունը։ Շրջանային վերակացուի այցելության ծրագրում փոփոխություններ չեն լինի։ Երեքշաբթի օրը երգից հետո կսկսվի Աստվածապետական ծառայության դպրոցը և Ծառայողական հանդիպումը։ Այնուհետև շրջանային վերակացուն կներկայացնի 30 րոպե տևողությամբ ելույթ։ Այդ շաբաթվա ընթացքում Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումը առանձին օր կանցկացվի։ Այն կավարտվի երգով, և դրան կհաջորդի շրջանային վերակացուի ծառայողական ելույթը։ Ելույթից հետո կհնչի երգ և կմատուցվի աղոթք։

6. Ի՞նչ պատասխանատվություն է կրում խմբի վերակացուն։

6 Քարոզչական ծառայության հանդիպումներ։ Երեցների խորհուրդը կնշանակի խմբի վերակացուներ, որպեսզի նրանք հոգան քարոզչական ծառայության խմբերի մասին և հովվական այցելություն կատարեն այդ խմբերի անդամներին։ Եթե այս պարտականությունները պետք է կատարի ծառայող օգնականը, ապա նա պետք է նշանակվի որպես խմբի ծառայող։

7. Ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ շաբաթական այս նոր հանդիպումից։

7 Անշուշտ, շաբաթական այս նոր հանդիպման ընթացքում մենք կկրթվենք, հոգևորապես կամրանանք և կքաջալերվենք։ Այս հանդիպումը մեզ հնարավորություն կտա դառնալու արդյունավետ քարոզիչներ և ուսուցիչներ (Եփես. 4։13, 14; 2 Տիմոթ. 3։17)։

8. Հանդիպումներին նախապատրաստվելը ինչպե՞ս կարող է օգուտներ բերել թե՛ մեզ, թե՛ ուրիշներին։

8 Հանդիպումներին նախապես պատրաստվելով՝ կկենտրոնանանք յուրաքանչյուր հանդիպման ընթացքում քննարկվող գլխավոր մտքերի վրա։ Բոլոր ներկաները հնարավորություն ունեն քաջալերիչ մեկնաբանություններ տալու (Հռոմ. 1։11, 12; Եբր. 10։24)։ Մեր նպատակն է ճշմարտության խոսքը ուղիղ մատուցել և մեր առաջադիմությունը բոլորին հայտնի դարձնել (1 Տիմոթ. 4։15; 2 Տիմոթ. 2։15)։

9. Ի՞նչ պետք է ձգտենք անել և ինչո՞ւ։

9 Շատ ուրախ ենք, որ ժողովի հանդիպումների ծրագրում նշանակալից փոփոխություն է տեղի ունեցել։ Ուստի եկեք օգուտներ քաղենք այն առաջնորդությունից, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» տալիս է, ինչպես նաև մտերիմ փոխհարաբերություններ պահպանենք մեր Մեծ Հովվի հետ, քանի որ նա օգնում է մեզ պատրաստված լինելու մեծ «նեղությանը», որն այնքան մոտ է (Մատթ. 24։21, 45; Եբր. 13։20, 21; Հայտն. 7։14)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը