Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 3/00 էջ 7
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Քարոզչական ծառայության հանդիպումների վեհ նպատակը
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Քարոզչական ծառայության հանդիպումները
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Լիարժեք օգուտներ քաղենք քարոզչական ծառայության հանդիպումներից
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի Արկղ
    2001 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 3/00 էջ 7

Հարցերի արկղ

◼ Ինչպե՞ս պետք է անցկացվեն քարոզչական ծառայության հանդիպումները։

Քարոզչական ծառայության հանդիպումը ժողովի հաստատուն միջոցառումներից մեկն է։ Այն պետք է կազմակերպված ու վայելուչ ձևով անցկացվի։ Հանդիպմանը ներկա գտնվողների վերաբերմունքն ու արտաքին տեսքը պետք է լինեն այնպիսին, ինչպես սովորաբար ժողովի մյուս հանդիպումների ժամանակ է։ Հանդիպումը պետք է սկսել ժամանակին նույնիսկ այն դեպքում, երբ գիտեք, որ դեռ էլի եկողներ կլինեն։ Հանդիպումն անցկացնելու համար նշանակված անհատը պետք է պատրաստ լինի որևէ գործնական նյութ փոխանցել ներկաներին, որն օգուտ կտա այդ օրվա ծառայությանը։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը օգտակար տեղեկություններ և հրահանգներ է պարունակում սույն հանդիպման համար։

Հարկավոր չէ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում քննարկել օրվա խոսքը։ Դրան կարելի է անդրադառնալ և հակիրճ քննարկել միայն այն դեպքում, երբ տվյալ օրվա խոսքը քարոզչությանը վերաբերող քաջալերական մտքեր է պարունակում։ Հանդիպումը պետք է բավականին վաղ անցկացվի, որպեսզի հնարավոր լինի դրանից հետո ծրագրված ամբողջ ժամանակը ծառայությանը տրամադրել։ Այն պետք է տևի ընդամենը 10—15 րոպե, նույնիսկ՝ ավելի կարճ, եթե անցկացվում է ժողովի որևէ հանդիպումից հետո։ Պետք է հաշվի առնել նաև ռահվիրաների տվյալ օրվա պլանները, քանի որ, դաշտի ծառայության հանդիպումը ձգձգելով կամ ուշ սկսելով, հնարավոր է դժվարություններ առաջանան նրանց համար, ովքեր ճշգրտությամբ հետևում են իրենց գրաֆիկին։

Պետք է հոգ տանել, որպեսզի հանդիպմանը ներկա գտնվող ցանկացած անհատ այդ օրը քարոզելու տեղ ունենա։ Անշուշտ, ոմանք գուցե արդեն պլանավորել են կրկնակի այցելություններ կատարել կամ էլ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել. այդ դեպքում կարիք չկա նրանց նշանակել որևէ տարածքում քարոզելու համար։

Բոլոր ներկաները հանդիպման ընթացքում պետք է ուշադիր լինեն և համագործակցության ոգի ցուցաբերեն, մինչև որ քարոզչական խմբերը կազմվեն և հանդիպումն աղոթքով ավարտվի։ Նրանք, ովքեր նախօրոք արդեն հոգ են տարել, թե ում հետ պետք է համագործակցեն, կարող են հայտնել հանդիպումն անցկացնողին։ Քարոզչական խմբերին հատուկ նշանակումներ տալը պետք է կատարել հանդիպումն ավարտելուց առաջ, և ոչ թե ավտոկանգառում կամ հասարակական որևէ այլ վայրում։ Դաշտի ծառայության հանդիպումը պետք է աղոթքով ավարտվի։ Եթե բոլոր մասնակիցները հետևեն վերոհիշյալ հրահանգներին, մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեծապես կօրհնի տվյալ օրվա մեր քարոզչությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը