Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 12/03 էջ 7
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հարցերի արկղ
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի արկղ
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Երկրպագության վայրեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Տեղեկություն պատվիրակների համար
    Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2019
Ավելին
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 12/03 էջ 7

Հարցերի արկղ

◼ Ի՞նչ պարտականություններ ունեն այն եղբայրները, որոնք ժողովում ծառայում են որպես սպասարկուներ։

Սպասարկուները պետք է ջերմորեն ողջունեն բոլոր նրանց, ովքեր հաճախում են հանդիպումներին։ Նրանց պարտականությունների մեջ մտնում են ուշացողների համար նստատեղեր գտնելը, ներկաների թիվը գրանցելը, կարգուկանոն պահպանելը, անվտանգությանը հետևելը և Թագավորության սրահում օդափոխություն ապահովելը։ Սպասարկուները պետք է լինեն բարեհամբույր, ունենան պատասխանատվության զգացում. իրենց պատասխանատվությունները կատարելիս նրանք պետք է նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնեն (om-U, էջ 63, 64)։

Սպասարկուները պետք է ուշադիր լինեն նորեկների կարիքների նկատմամբ և այնպես անեն, որ նրանք իրենց ցանկալի անհատներ զգան, ինչպես նաև պետք է օգնեն նրանց նստատեղեր գտնելու։ Ժողովի բոլոր անդամները պետք է պատրաստ լինեն օգնելու նորերին ծանոթանալ մյուսների հետ և իրենց զգալ ցանկալի անհատներ։ Ուշացածներին դեպի ազատ նստատեղերը ուղեկցելիս սպասարկուները պետք է աշխատեն չխանգարել նստածներին։ Երբեմն նորեկներին նրանք ապահովում են ուսումնասիրվող պարբերագրով։

Հանդիպումների ընթացքում կարգուկանոն պահպանելը շատ կարևոր է։ Քանի որ մենք քաջալերում ենք ծնողներին իրենց երեխաների հետ գալ հանդիպումներին, ուստի կարելի է ակնկալել, որ ժամանակ առ ժամանակ ժողովի ընթացքը կարող է խանգարվել։ Սակայն երբ երեխաները շարունակում են անհանգիստ մնալ ու դառնում են անկառավարելի, սպասարկուներից մեկը պետք է բարեհամբույր կերպով իր օգնությունն առաջարկի՝ թերևս խնդրելով ծնողին որոշ ժամանակով երեխային լսարանից դուրս տանի։ Եթե ծնողները իրենց փոքրիկների հետ զբաղեցնեն այնպիսի տեղեր, որտեղից հարկ եղած դեպքում հեշտությամբ կկարողանան դուրս գալ, ապա այդ դեպքում երեխաների կարիքները հոգ տանելիս նրանք քիչ կշեղեն մյուսների ուշադրությունը (km00 05, էջ 7)։

Այն վայրերում, որտեղ անվտանգության հետ կապված խնդիրներ կան, հարկավոր է նշանակել սպասարկուներ, որոնք պաշտպանություն կապահովեն հակառակորդների կողմից կատարվող վայրագություններից կամ նրանց պատճառած անհանգստություններից։ Եթե Թագավորության սրահում գտնվողներից ինչ–​որ մեկը փորձում է խափանել հանդիպումը, նրան պետք է խնդրել, որ հեռանա։ Իսկ եթե նա հրաժարվում է և շարունակում անհանգստություն պատճառել, ապա երեցները կարող են կապ հաստատել իշխանությունների հետ։ Կան վայրեր, որտեղ թերևս անհրաժեշտ լինի նշանակել եղբայրների, որոնք հանդիպումների ընթացքում կհսկեն Թագավորության սրահի մոտ գտնվող ավտոմեքենաների կայանատեղին։

Հանդիպմանը ներկա գտնվողների թիվը հաշվելիս հարկավոր է հաշվի մեջ ընդգրկել բոլոր չափահաս անձանց, ինչպես նաև այն երեխաներին, ովքեր նույնիսկ քիչ չափով լսում և օգուտներ են քաղում (km99 12, էջ 7)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը