Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/00 էջ 7
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հարցերի արկղ
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի արկղ
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 5/00 էջ 7

Հարցերի արկղ

◼ Ինչպե՞ս կարող են կարգադրիչները ժողովի ժամանակ օգնել ծնողներին երեխաների կարգապահության հարցում։

Երեխաներն իրենց էությամբ եռանդուն են և սովոր չեն երկար ժամանակով նստելուն։ Հանդիպումից հետո երեխաներն իրենց մեջ կուտակված էներգիան սպառում են՝ սրահում, ավտոկանգառում կամ էլ անցուղիներում վազվզելով և իրար ետևից ընկնելով։ Ինչևէ, ճիշտ է այն առակը, թե «իր կամքին ձգուած տղան իր մայրը [ծնողին] կ’ամչցնէ» (Առակ. 29։15, Արևմտ. Աստ.)։

Ցավալի է, սակայն մեր տարեց եղբայրներից ու քույրերից ոմանք լուրջ վնասվածքներ են ստացել, երբ երեխաները վազվզելիս բախվել են ծերերին ու նրանց գետին տապալել։ Այս ամենը անտեղի տառապանք ու ցավ է պատճառել ծնողներին և ընդհանրապես ժողովին, ու շատերին նյութական վնաս հասցրել։ Իրենց իսկ, ինչպես նաև ուրիշների ապահովության համար թույլ մի տվեք երեխաներին վազվզել կամ խաղալ՝ լինի դա Թագավորության սրահի ներսում, թե՝ դրանից դուրս։

Ծնողները սուրբգրային պատասխանատվություն ունեն՝ իրենց երեխաներին սովորեցնելու ըստ արժանվույն վերաբերվել մեր երկրպագության վայրերի նկատմամբ (Ժող. 5։1ա)։ Քրիստոնեական հավաքույթների և համաժողովների ժամանակ նշանակվում են կարգադրիչներ, որպեսզի հոգ տանեն, որ «ամէն ինչը պարկեշտութեամբ» և ‘բարի վարքով’ լինի (Ա Կորնթ. 14։40; Կող. 2։5)։ Նրանք պետք է ուշադիր լինեն ծրագիրը սկսվելուց առաջ, հետո և ծրագրի ընթացքում սրահի և՛ ներսում, և՛ դրսում։ Եթե երեխան վազվզում է կամ չի հնազանդվում, կարգադրիչը կարող է հանգիստ կանգնեցնել նրան ու բացատրել, թե ինչու այդպես անելը ճիշտ չէ։ Երեխայի ծնողին նույնպես հարկավոր է տեղյակ պահել խնդրի և երեխային հետևելու անհրաժեշտության մասին։ Իսկ ծնողը պետք է հետևի նրա խորհրդին։

Հասկանալի է, որ փոքրիկները երբեմն կարող են լաց լինել, ճչալ ու խանգարել հանդիպումների ժամանակ։ Կարգադրիչները, որոնք հանդիպումը սկսվելուց ամենաքիչը 20 րոպե շուտ պետք է գան, կարող են վերջին շարքերում տեղեր պահել այն ծնողների համար, ովքեր կցանկանան իրենց երեխաների հետ միասին այնտեղ նստել։ Իսկ ժողովի մյուս անդամներին հարկավոր է համագործակցություն ցույց տալ՝ ազատ թողնելով այդ տեղերը նրանց համար։

Եթե երեխան շատ է խանգարում, ծնողը պետք է ինչ–​որ քայլեր ձեռնարկի։ Եթե նա ոչ մի միջոց չի ձեռնարկում, և երեխայի անհանգստությունն արդեն շեղում է ներկաների ուշադրությունը, ապա կարգադրիչը պետք է սիրալիր կերպով խնդրի, որպեսզի ծնողը երեխային լսարանից դուրս տանի։ Երբ մենք որևէ մեկին հրավիրում ենք ժողովի հանդիպման, և նա գալիս է երեխաների հետ, ապա մենք պետք է նրանց հետ նստենք և օգնենք, եթե երեխան լաց լինի կամ էլ խանգարի։

Ուրախալի է Թագավորության սրահում տարբեր տարիքի երեխաներ տեսնելը, երբ նրանք բարի վարք են ցույց տալիս Աստծո տան մեջ (Ա Տիմոթ. 3։15)։ Հարգանք ցուցաբերելով երկրպագության համար նախատեսած Եհովայի այս միջոցառման հանդեպ՝ երեխաները պատվում են նրան և բարձր գնահատականի արժանանում ամբողջ ժողովի կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը