Հարցերի արկղ (1)
◼ Ի՞նչ անել, եթե տանտերը պահանջում է, որ Եհովայի վկաներն այլևս իրեն չայցելեն։
Եթե դռան վրա կա հայտարարություն, որը խստորեն արգելում է կրոնական բնույթի ցանկացած այցելություն կամ կոնկրետ նշված է, որ Եհովայի վկաները չայցելեն, լավ կլինի հարգել տանտիրոջ ցանկությունը և նրա դուռը չթակել։
Երբեմն գուցե դռան վրա տեսնենք հայտարարություն, որն արգելում է առևտուր անել կամ նվիրաբերություններ հավաքել։ Քանի որ մեր գործունեությունը մարդասիրական է, դա մեզ չի վերաբերում։ Ուստի տեղին է թակել այդպիսի դռները։ Եթե տանտերը բարկանում է, կարող ենք նրբանկատորեն բացատրել, թե ինչու այդ հայտարարությունը, մեր կարծիքով, կիրառելի չէ մեր պարագայում։ Իսկ եթե տանտերը հստակեցնում է, որ դա վերաբերում է նաև Եհովայի վկաներին, ապա պետք է հարգենք նրա տեսակետը։
Որոշ դեպքերում տանտերը գուցե նյարդայնացած պահանջի, որ մենք այլևս չայցելենք իրեն։ Այդ դեպքում մենք պետք է հեռանանք։ Հարկավոր է այդ մասին գրի առնել, նշել ամսաթիվը և գրառումները կցել տնետան տարածքի քարտին, որպեսզի այն քարոզիչները, ովքեր հետագայում կմշակեն այդ տարածքը, տվյալ դուռը չթակեն։
Սակայն պետք է նկատի ունենալ, որ նման բնակարանները չպետք է անուշադրության մատնել։ Գուցե ներկայիս բնակիչները տեղափոխվեն, կամ գուցե մեզ հաջողվի ընտանիքի մեկ այլ անդամի հետ զրուցել, ով հնարավոր է՝ դրական արձագանքի։ Հնարավոր է նաև, որ տանտերը, ում հետ խոսել ենք, փոխի իր կարծիքը և համաձայնվի լսել մեզ։ Ուստի բավականաչափ ժամանակ անցնելուց հետո, երբ այցելենք այդ մարդուն, կարելի է նրբանկատորեն հարցնել, թե արդյոք փոխվել է նրա վերաբերմունքը մեր հանդեպ։
Տարին մեկ անգամ պետք է վերանայել տարածքների քարտադարանը և ցուցակ կազմել այն բնակարանների, որտեղ մեզ ասել են՝ այլևս չայցելել։ Ծառայողական վերակացուի առաջնորդությամբ մի քանի նրբանկատ ու փորձառու քարոզիչներ կարող են կրկին այցելել այդ բնակարանները։ Կարելի է ասել, որ մենք ուզում էինք ճշտել, թե արդյոք նույն տանտերն է ապրում այս բնակարանում։ Եթե արձագանքը դրական է, հաջորդ այցելությունները կարելի է անել այնպես, ինչպես արվում է սովորաբար։ Իսկ եթե տանտերը շարունակում է հակառակվել, կարիք չկա այդ բնակարանը այցելել մինչև հաջորդ տարի։ Սակայն երեցների խորհուրդը գուցե առանձին դեպքերում այլ որոշում կայացնի՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ։