Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 10/98 էջ 1
  • Կարդո՞ւմ ես ամսագրերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարդո՞ւմ ես ամսագրերը
  • 1998 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ծառայության մեջ արդյունավետորեն գործածիր պարբերագրերը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • «Միտք դիր կարդալուն»
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
1998 Մեր թագավորական ծառայությունը
km 10/98 էջ 1

Կարդո՞ւմ ես ամսագրերը

1 Աֆրիկայում ծառայող միսիոներական մի զույգ մեր ամսագրերի մասին հետևյալն է ասել. «Մեր տարածքում ծառայելիս՝ «Դիտարանն» օգնում է մեզ հոգևոր արթուն վիճակում մնալ. յուրաքանչյուր համարից քաջալերանք և ուժ ենք ստանում»։ Դո՞ւ էլ ես բարձր գնահատում մեր ամսագրերը. նրանց ջանասեր ընթերցո՞ղն ես արդյոք։

2 Բավական ժամանակ է խլում ամսագրի հոդվածները պատրաստելը, որոնք հնարավոր է ընթերցել ընդամենը մի քանի րոպեում։ Գիտակցելով այդ՝ պարզապես թռուցիկ կերպով կընթերցե՞ս դրանք, կդիտե՞ս ընդամենը նկարազարդումները, կամ էլ կկարդա՞ս պատահականորեն ուշադրությունդ գրավող որևէ հոդված. իմաստուն կլիներ դրանից ավելին անել։ Մենք պիտի ժամանակ հատկացնենք մեր ամսագրերի յուրաքանչյուր համարի բոլոր հոդվածներն ընթերցելուն և դրանք վերլուծելուն։ «Դիտարան» ամսագիրը ժամանակին տրվող գլխավոր հոգևոր կերակուրն է, իսկ «Արթնացե՛ք»–ը հետաքրքիր և ուսանելի նյութերի բազմազանություն է պարունակում։ Ամսագրերից ստացած տեղեկությունը ոչ միայն ամրացնում է մեզ հոգևորապես, այլ նաև նախապատրաստում ավելի ազդու կերպով ծառայելու։ Մեր ամսագրերը բարեխղճորեն կարդալու դեպքում ուրիշներին ոգևորությամբ կառաջարկենք դրանք։

3 Ինչպես զարգացնել կարդալու սովորությունը Հաջողվե՞լ է քեզ ամսագրերը մշտապես կարդալու սովորություն մշակել։ Ահա երկու խորհուրդ, որոնք շատերին են օգնել. 1) Կանոնավոր ընթերցանության ցուցակ կազմիր։ Եթե օրական 10 կամ 15 րոպե հատկացնես ընթերցանությանը, շաբաթվա ընթացքում զարմանալի քանակով հոդվածներ կարող ես կարդալ։ 2) Հոդվածներն ընթերցելու ծրագիր կազմիր։ Գուցե յուրաքանչյուր հոդվածի սկզբում նշես, թե որն ես կարդացել, որովհետև առանց այդ նշումների կարող է պատահել, որ բաց թողնես որոշ հոդվածներ, կամ էլ նույնիսկ մի ամբողջ ամսագիր։ Շատ կարևոր է ընթերցանության գործնական ծրագիր կազմել և հավատարիմ մնալ դրան (համեմատիր Փիլիպպեցիս 3։16)։

4 «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» խոհեմությամբ արձագանքում է մեր ժամանակներին հատուկ իրադարձություններին՝ թողարկելով հոդվածներ, որոնք բավարարում են մարդկանց կարիքները (Մատթ. 24։45)։ Եվ իրոք, ամսագրերն ազդեցություն են գործում յուրաքանչյուրիս կյանքի վրա։ Մեր հոգևոր առաջադիմության արագությունը մեծ մասամբ կախված է աստվածապետական գրականությունն ընթերցելու սովորությունից։ Եվ նրանք, ովքեր ժամանակ են հատկացնում բոլոր ամսագրերն ընթերցելուն, առատապես կօրհնվեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը