Հին հրատարակությունները լավագույն կերպով գործածեք
1 Աշխարհի բոլոր անկյուններում ապրող մարդիկ միլիոնավոր հին գրքեր են կուտակել իրենց գրադարաններում։ Բայց դրանցից ի՞նչ մնայուն օգուտներ է քաղել մարդկությունը (Ժող. 12։12)։ Մեր ուշադրությանն ավելի շատ արժանի են այն հրատարակությունները, որոնք կենտրոնանում են Աստծո Թագավորության վրա և ցույց տալիս, թե այդ Թագավորությունն ինչեր է անելու մարդկության համար։ Շատ ժողովներ իրենց պահեստներում ունեն «Լսեցե՛ք մեծագույն Ուսուցչին» (ռուս.), «Միացած՝ Միակ Ճշմարիտ Աստուծոյ Պաշտամունքին Մէջ», «Ընտանեկան Կեանքդ Երջանիկ Ընել» և «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ» գրքերը։ Թվարկված գրքերը մենք ընթերցողներին առաջարկելու ենք հունվար ամսին։
2 Այդ գրքերն իրոք արժեքավոր են։ Մեզանից ոմանք այս գրքերը գուցե հնացած համարեն՝ համեմատած մեր ավելի նոր հրատարակությունների հետ, սակայն չպետք է մոռանանք, որ դրանք Աստվածաշնչի ճշմարտությունն են պարունակում։ Դրանցում ներկայացված Թագավորության պատգամն այսօր նույնքան արժեքավոր է, և վերջինիս վրա ուշադրություն դարձնելը կարող է կյանք փրկել (Յովհ. 17։3)։ Հետևաբար, մենք պետք է մեծ ջանք թափենք այս գրքերը լավագույն կերպով գործածելու համար։
3 Հին հրատարակությունների արժեքավոր լինելը երևում է հետևյալ դեպքից. մի կին իր տատից մնացած «Դիտարանի» բազմաթիվ հրատարակություններ ուներ։ Երբ Վկաներից մեկը հարցրեց այդ կնոջը, թե՝ գիտի՞ արդյոք ինչ արժեք ունեն այդ հրատարակությունները, նա պատասխանեց. «Ես չգիտեմ դրանց իրական արժեքը։ Իսկ ինչպե՞ս կարող եմ իմանալ»։ Նա ընդունեց Աստվածաշունչն ուսումնասիրելու առաջարկը, ճշմարտությունը ճանաչեց, որից հետո արդեն բարձր էր գնահատում իր տատի գրադարանը։ Ինչպիսի՜ արժեքավոր ժառանգություն դարձավ այդ հին հրատարակությունների հավաքածուն։
4 Այդ գրքերը շրջանառության մեջ մտցրեք։ Տնից տուն քարոզելիս այդ գրքերն առաջարկելուց բացի՝ վերայցելություններ կատարելիս ևս վստահորեն առաջարկիր այն անհատներին, ովքեր հաճույքով ընթերցում են մեր հրատարակությունները, այդ թվում նաև ամսագրերի մատակարարման քո երթուղու ցանկում գտնվողներին։ Այդ գրքերը կարող են խորացնել Աստվածաշունչն ուսումնասիրողների գիտությունը, որի շնորհիվ ճշմարտության մասին նրանց ունեցած գիտելիքներն ավելի կընդլայնվեն։ Մի մոռացիր ձեռք բերել այդ գրքերը, որոնք բացակայում են քո անձնական գրադարանում։ Այդպիսով՝ կունենաս արժեքավոր, աստվածապետական գրադարան, որը մեծապես կնպաստի անձնական ուսումնասիրություններիդ։
5 Թեև այս գրքերից այլևս չենք կարող պատվիրել, սակայն շատ ժողովներ դեռ բավական քանակությամբ դրանցից ունեն իրենց պահեստներում։ Դրանք պահեստում պահելու փոխարեն՝ եկեք գործածենք լավագույն կերպով, որպեսզի նրանց, ում հանդիպում ենք, քաջալերենք ‘Աստծուց վախենալ և նրա պատվիրանները պահել’ (Ժող. 12։13)։