Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/00 էջ 3
  • Եհովայի Խոսքը քննիր ամեն օր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովայի Խոսքը քննիր ամեն օր
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ընտանեկան գրաֆիկ. օրվա խոսքը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • Եհովան օգնում է ուրախությամբ դիմանալ
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պատանինե՛ր, պատրա՞ստ եք վկայություն տալու
    2009 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 1/00 էջ 3

Եհովայի Խոսքը քննիր ամեն օր

1 Ամեն օր հավատդ նորանոր փորձությունների կարող է ենթարկվել. դրանք կարող են լինել կրոնական համոզմունքներդ չկիսող ծանոթներիդ բանեցրած ճնշումը, որոնք գուցե ստիպեն, որ անպայման ժամադրությունների գնաս. փորձության պատճառ կարող է դառնալ ուսուցիչդ, որը միգուցե դրդի քեզ կարիերայի ձգտել. կամ էլ գործատերդ պահանջի աշխատանքային ժամերից դուրս լրացուցիչ աշխատել։ Էլ չենք խոսում առողջության հետ կապված խնդիրների մասին։ Թեև այսպիսի փորձությունների կարող ես հանդիպել ցանկացած պահի, սակայն հիշիր, որ դու մենակ չես։ Եհովան պատրաստ է քեզ անհրաժեշտ իմաստություն տալ, որպեսզի դիմագրավես այդ փորձությունները։ «Գրությունները քննենք» բրոշյուրում տրված Աստվածաշնչի համարը և մեկնաբանությունը քննարկելու միջոցով կարելի է կանոնավորաբար ընդունել Եհովայի խորհուրդները։ Իսկ դու օգտվո՞ւմ ես այդ հնարավորությունից։

2 Օգնությունը մատչելի է։ Եսայիա 30։20 խոսքում (ՆԱ) Եհովան կոչված է «Մեծ Խրատող». հետևաբար իր ժողովուրդը միայն նրանից կարող է օգնություն ստանալ։ Նա ապահովում է քեզ ամեն անհրաժեշտ բանով, ինչը հարկավոր է հավատիդ փորձությունները հաղթահարելու համար։ Իսկ ինչպե՞ս։ Այս հարցին պատասխանում է հաջորդ համարը. «Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք»։ Այսօր Եհովան իր «խոսքն» ուղարկում է Գրությունների ու ‘հաւատարիմ ծառայի’ հայթայթած գրականության միջոցով (Մատթ. 24։45)։ Բավական է միայն նշել «Դիտարան» ամսագրի նախկին համարների հոդվածները, որոնցում իմաստուն կերպով շոշափվում է քրիստոնեական կյանքի գրեթե յուրաքանչյուր ոլորտը։ Մաս առ մաս դրանք քննարկելով, ինչպես որ մեջբերված են «Գրությունները քննենք» բրոշյուրում՝ դու գիտելիքների մեծ պաշար կունենաս, որն անգնահատելի օգնություն կլինի ամեն տեսակի փորձություն դիմագրավելիս։

3 Ժամանակ հատկացրու դրան։ Մի մայր, նույնիսկ այն դեպքերում, երբ առավոտյան ժամերին շատ զբաղված էր լինում, սովորություն էր դարձրել որդու նախաճաշելու ընթացքում նրա հետ միասին ընթերցել և քննարկել օրվա խոսքը։ Փաստորեն, ամեն օր՝ դպրոց գնալուց առաջ, որդին լսում էր օրվա խոսքը, դրան վերաբերող մեկնաբանությունները և վերջում մոր աղոթքը։ Այս ամենը ուժ էր տալիս պատանուն մերժել սեռային հարաբերություն ունենալու առաջարկները, անվարան տեսակետ ունենալ ազգայնամոլության հարցում, ինչպես նաև անվախորեն վկայություն տալ աշակերտներին և ուսուցիչներին։ Թեև նա միակ Վկան էր դպրոցում, սակայն իրեն երբեք միայնակ չէր զգում։

4 Առաջնորդություն և ուղղություն ստանալու համար Եհովային և նրա Խոսքին դիմիր։ Այդ դեպքում նա քեզ համար կլինի իրական անձնավորություն, հավատարիմ ընկեր։ Դիմիր նրան ամեն օ՛ր։ Արդյունքում, ամեն օր Աստծո Խոսքը քննող այն միլիոնավորների պես, դու էլ կզգաս, որ աչքերդ ‘տեսնում են’ քո «Մեծ Խրատողին» (ՆԱ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը