Ընտանեկան գրաֆիկ. օրվա խոսքը
1 Սիրող ծնողները ամեն օր մեծ ջանքեր են գործադրում իրենց երեխաներին առողջարար սննդամթերքով ապահովելու համար։ Բայց Աստծու Խոսքով նրանց սնելը շատ ավելի կարևոր է (Մատթ. 4։4)։ Կերպերից մեկը, որով դու կարող ես օգնել քո երեխաներին հոգևոր լավ ախորժակ զարգացնել և ‘աճել դեպի փրկություն’, օրվա խոսքն ու տրված մեկնաբանությունը ընտանիքի հետ միասին ամեն օր քննարկելուն ժամանակ հատկացնելն է (Ա Պետ. 2։2)։ Օրվա ո՞ր ժամին կարող եք դա անել։
2 Ճաշի ժամերին։ Օրվա խոսքի քննարկումով օրը սկսելը կարող է օգնել ընտանիքիդ անդամներին, որ ողջ օրվա ընթացքում մտածեն Եհովայի մասին (Սաղ. 16։8)։ Մի մայր օրվա խոսքն ու տրված մեկնաբանությունը կարդում էր իր որդու հետ, երբ վերջինս նախաճաշում էր, նաև աղոթում էր որդու հետ նախքան նրա դպրոց գնալը։ Սա օգնեց այդ պատանուն ամուր դիրք բռնել ազգայնամոլության դրսևորումների հանդիպելիս, մերժել անբարո առաջարկները և անվախորեն վկայություն տալ թե՛ համադասարանցիներին, թե՛ ուսուցիչներին։ Թեև դպրոցում միայն նա էր Վկա, բայց երբեք իրեն միայնակ չէր զգում։
3 Եթե ձեր ընտանիքի համար գործնական չէ օրվա խոսքը քննարկել առավոտյան, դուք կարող եք այն քննարկել ավելի ուշ, թերևս երեկոյան ընթրելիս։ Որոշ ընտանիքներ այդ ժամերին նաև պատմում են հետաքրքիր դեպքեր ծառայությունից և մտքեր, որ իրենց դուր են եկել Աստվածաշնչի անձնական ընթերցանության ժամանակ։ Շատերն ասում են, որ սեղանի շուրջ ունեցած այդ զրույցները ամենաուրախ ժամանակներից են եղել։
4 Քնելուց առաջ։ Որոշ ընտանիքների համար օրվա խոսքը քննարկելու ամենահարմար ժամանակը քնելուց առաջ է։ Դա նաև կարող է միասին աղոթելու հիանալի առիթ լինել։ Երբ երեխաներդ լսում են, որ դու ամեն օր խոսում ես Եհովայի մասին և աղոթում ես նրան, Եհովան իրական է դառնում նրանց համար։
5 Թող որ Եհովան օրհնի երեխաներիդ մեջ ճշմարտությունը արմատավորելու քո ջանքերը, որ գործադրում ես՝ գործածելով «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկը։