ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Օգուտ քաղո՞ւմ ես «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկից
«Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկից տվյալ օրվա աստվածաշնչյան խոսքը և դրա վերաբերյալ մեկնաբանությունը ընթերցելը քո առօրյա կյանքի անբաժան մա՞սն է։ Եթե դեռ ոչ, կարո՞ղ ես այն ներառել քո առօրյա գրաֆիկում։ Շատերը քննում են օրվա խոսքը վաղ առավոտյան, որպեսզի կարողանան խորհել այդ մտքերի շուրջ օրվա ընթացքում (Հս 1։8; Սղ 119։97)։ Ինչպե՞ս կարող ես ավելի շատ օգուտ քաղել այդ օրվա աստվածաշնչյան համարից։ Կարդա այդ համարի համատեքստը, որպեսզի որոշակի տեղեկություններ ձեռք բերես աստվածաշնչյան տվյալ միտքը ճիշտ հասկանալու համար։ Փորձիր մտաբերել աստվածաշնչյան որևէ դրվագ, որը գործնականում լուսաբանում է տվյալ օրվա խոսքի սկզբունքը։ Հետո մտածիր՝ ինչպես կարող ես այդ սկզբունքը կիրառել քո կյանքում։ Երբ թույլ տաս, որ Աստծու Խոսքը ազդի քո որոշումների վրա, կզգաս, թե ինչպես է այն ուղղորդում քեզ կյանքում և օգուտներ բերում (Սղ 119։105)։
Ամբողջ աշխարհում Բեթելի ընտանիքները օրվա խոսքը քննարկում են առավոտյան։ Վերջին տարիներին առավոտյան այդ ծրագրի շատ տեսագրություններ տեղադրվում են JW Broadcasting® հեռուստաալիքի ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ բաժնում։ Վերջին անգամ ե՞րբ ես դիտել այդպիսի տեսագրություն։ Հնարավոր է՝ այդ ծրագրի որոշ թեմաներ հենց այն են, ինչի կարիքը դու ունես։ Օրինակ՝ Ղովտի պատմությունը ինչպե՞ս կարող է ազդել քո որոշումների վրա։
ԴԻՏԻՐ «ՄԻ՛ ՍԻՐԵՔ ԱՇԽԱՐՀԸ» (1ՀՎ 2։15) ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Աստվածաշնչյան ո՞ր համարի վրա է հիմնված այս առավոտյան երկրպագության ծրագիրը։
Ղովտի պատմությունից ինչպե՞ս է երևում, թե որքան վտանգավոր է սիրել աշխարհը կամ դրանում եղած բաները (Ծն 13։12; 14։12; 19։3, 12, 13, 24–26)։
Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ սիրում ենք Եհովային և ոչ թե աշխարհը կամ նրանում եղած բաները։
Ողջ օրվա ընթացքում ինչպե՞ս կարող եմ ցույց տալ, որ իսկապես կարևորում եմ Եհովայի Խոսքը