Ընտանիքիդ համար գործնական գրաֆիկ կազմիր
1 Լեռան քարոզում Հիսուսն իր ունկնդիրներին հորդորեց. «Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք» (Մատթ. 6։33)։ Որպեսզի ընտանեկան գործերն այնպես պլանավորենք, որ հոգևոր հարցերին առաջնահերթություն տանք, գործնական է գրավոր գրաֆիկ ունենալը։ Մի քանի րոպե տրամադրիր քո ընտանիքի համար շաբաթական ծրագիր կազմելուն՝ գործածելով ներդիրի 6–րդ էջի աղյուսակը։ Որոշ ընտանիքներ գուցե ցանկանան կտրել աղյուսակի մոտ տրված կտրոնները և դրանք սոսնձել գրաֆիկում։ Մյուսները գուցե ցանկանան իրենց ձեռքով լրացնել վանդակները։
2 Այս էջում տրված գրաֆիկի օրինակը կարող է օգտակար լինել ձեր գրաֆիկը կազմելիս։ Դու կնկատես, որ այնտեղ ընդգրկված են քրիստոնեական գործունեության ընդամենը չորս բնագավառներ՝ 1) ժողովի հանդիպումներին հաճախելը, 2) ընտանիքի անդամների հետ միասին ծառայելը, 3) ընտանեկան ուսումնասիրությունը և 4) օրվա խոսքի քննարկումը։ Այս ամենը գրաֆիկում ընդգրկելը կարող է օգնել ձեզ, որ դուք «լաւագոյնն [«ավելի կարևոր բաներն», ՆԱ] ընտրէք» (Փիլիպ. 1։10)։ Այս չորս բնագավառների վերաբերյալ ավելի շատ խորհուրդներ կարելի է գտնել 4–րդ և 5–րդ էջերում։
3 Բացի այդ չորս գործունեություններից, ձեր ընտանեկան գրաֆիկում կարող ես ընդգրկել նաև այլ բաներ։ Եթե ընտանեկան ուսումնասիրությունից բացի, միասին նախապատրաստվում եք ժողովի որոշ հանդիպումների, այդ մասին նշում արեք գրաֆիկում։ Եթե օրվա խոսքը քննարկելուց հետո կամ որևէ այլ ժամի միասին Աստվածաշունչ եք կարդում, դա նույնպես նշիր։ Եթե սովորաբար ընտանիքով միասին հանգստի ինչ–որ ձևի եք մասնակցում, գուցե ցանկանաս այդ մասին նույնպես նշել գրաֆիկում։
4 Ընտանեկան գրաֆիկը հարմարեցրու ընտանիքի բոլոր անդամների կարիքներին ու հանգամանքներին։ Ժամանակ առ ժամանակ վերանայիր գրաֆիկը՝ տեսնելու համար, թե որքանով է այն արդյունավետ, և անհրաժեշտության դեպքում փոփոխիր։
[Աղյուսակ 3–րդ էջի վրա]
(տեքստը ամբողջությամբ նայեք թերթիկում)
Ընտանեկան գրաֆիկի օրինակ