Հարցերի արկղ
◼ Ո՞վ կարող է ստանալ նահանգային համաժողովի պլակետկա։
Համաժողովի պլակետկաները կարող են օգնել ճանաչելու մեր եղբայրներին և մարդկանց ուշադրությունը դարձնելու դեպի համաժողովը։ Այնուհանդերձ, դրանք չպետք է անխտիր բաշխվեն։ Պլակետկան ցույց է տալիս, որ տվյալ անձնավորությունը Եհովայի վկաների ժողովներից մեկում լավ համարում ունի։
Պլակետկայի վրա տեղ է հատկացված տվյալ մարդու և ժողովի անունը գրելու համար։ Ուստի, անհատը պետք է որ արդեն որոշակի չափով համագործակցած լինի նշված ժողովի հետ։ Ընկերությունը պլակետկաներն ուղարկում է յուրաքանչյուր ժողովին, և պատշաճ կլինի պլակետկա տալ յուրաքանչյուր մկրտված և չմկրտված քարոզչի, ինչպես նաև այն երեխաներին ու անհատներին, ովքեր կանոնավորաբար հաճախում են ժողովի հանդիպումներին և առաջադիմում են ծառայության մեջ։ Ճիշտ չի լինի պլակետկա տալ ընկերակցությունից զրկված անհատին։
Երեցները պետք է ուշադիր լինեն, որպեսզի ժողովում պլակետկաները ստանալուց հետո դրանք բաշխվեն վերոհիշյալ հրահանգներին համապատասխան։