Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/00 էջ 8
  • «Առաջ թող փորձուին». ինչպե՞ս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Առաջ թող փորձուին». ինչպե՞ս
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ծառայող օգնականները արժեքավոր ծառայություն են կատարում
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Եղբայրնե՛ր, ձգտո՞ւմ եք ծառայող օգնական լինել
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2013 Դիտարան
  • Երեցնե՛ր, պատրաստեք եղբայրներին պարտականություններ կրելու
    2002 Դիտարան
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 5/00 էջ 8

«Առաջ թող փորձուին». ինչպե՞ս

1 Այսօր Եհովայի կազմակերպությունը շարունակում է աճել, և, բնականաբար, միշտ կարիք է զգացվում որակելի եղբայրների, որոնք կկարողանան ծառայել որպես ծառայողական օգնականներ։ Եղբայրների մեծ մասը, ներառյալ պատանիները, որոնք դեռ նշանակումներ չեն ստացել, ցանկանում են ծառայել ժողովում։ Երբ նրանց լրացուցիչ աշխատանք է տրվում, նրանք իրենց պիտանի են զգում և ուրախ են, որ կարող են ինչ–որ բանով օգտակար լինել։ Նրանց հետագա առաջխաղացումը կախված է այն բանից, թե որքանով ‘փորձի կենթարկվեն’ (Ա Տիմոթ. 3։10, ԱԹ)։ Ինչպե՞ս է դա արվում։

2 Երեցների դերը։ Բացի այն, որ Ա Տիմոթէոս 3։8—13–ի հիման վրա երեցները կողմնորոշվում են, թե տվյալ եղբայրը համապատասխանում է ծառայողական օգնական նշանակվելու համար, թե՝ ոչ, նրանք պետք է նաև տեսնեն, թե արդյոք նա կարո՞ղ է պատասխանատվություն վերցնել իր վրա։ Դա տեսնելու համար կարելի է նշանակել եղբորը՝ ժողովի ներսում որևէ օգտակար ծառայություն կատարելու, ինչպես օրինակ, պարբերագրերն ու այլ հրատարակությունները բաժանելը, խոսափողերը սպասարկելը, Թագավորության սրահի մաքրությանը հետևելը և այլն։ Երեցները ուշադիր կլինեն, թե ինչպես է տվյալ եղբայրը վերաբերվում իր նշանակումներին և ինչպիսի հետաքրքրություն է ցույց տալիս դրանց հանդեպ։ Երեցները կձգտեն եղբոր մեջ տեսնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ վստահելիությունը, ճշտապահությունը, ջանասիրությունը, համեստությունը, պատրաստակամությունը և ուրիշների հետ լավ վերաբերմունքը (Փիլիպ. 2։20)։ Արդյո՞ք նա օրինակելի է հագուստի և հարդարանքի հարցում։ Ունի՞ պատասխանատվության զգացում։ Երեցները ցանկանում են, որ «նա բարի ընթացքով, ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը» (Յակ. 3։13)։ Արդյոք եղբայրը հավատարմորեն ձգտո՞ւմ է աջակցել ժողովին։ Կատարո՞ւմ է Հիսուսի «աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին» պատվերը՝ նախանձախնդրորեն ծառայելով (Մատթ. 28։19; տես «Դիտարան» պարբերագրի 1990 թ. նոյեմբերի 1–ի համարը, էջ 10—20)։

3 Թեպետ ծառայողական օգնական նշանակվելու համար Աստվածաշունչը նվազագույն տարիք չի սահմանում, սակայն այդ եղբայրների մասին ասում է, որ նրանք «լաւ են ծառայում»։ Հազիվ թե ծառայողական օգնականը դեռահաս կամ պատանի լինի, հատկապես, երբ հիշատակվում է նաև կին և երեխաներ ունենալու մասին (Ա Տիմոթ. 3։12, 13)։ Այդպիսի անհատը չի տրվում ‘երիտասարդական ցանկություններին’, այլ լուրջ պահվածք, բարի հեղինակություն ու մաքուր խիղճ ունի Աստծո և մարդկանց առջև (Բ Տիմոթ. 2։22)։

4 Ինչ խոսք, անհատի ընդունակություններն օգտակար են, սակայն իրականում հարկավոր է հաշվի առնել նրա կեցվածքն ու ունեցած ոգին։ Ցանկանո՞ւմ է արդյոք եղբայրը խոնարհաբար փառաբանել Եհովային ու ծառայել իր եղբայրներին։ Եթե այո՛, ապա Եհովան կօրհնի ժողովում առաջադիմելու նրա ջանքերը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը