Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/00 էջ 7
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Մաս 7—Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Աղոթելով՝ ‘սուրբ ձեռքեր բարձրացնենք դեպի վեր’
    1999 Դիտարան
  • Թանկ համարիր աղոթելու պարգևը
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ի՞նչ են ասում աղոթքներդ քո մասին
    2009 Դիտարան
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 6/00 էջ 7

Հարցերի արկղ

◼ Ո՞վ պետք է քրիստոնեական հանդիպումների ժամանակ ժողովի անունից աղոթք ներկայացնի։

Ժողովի հանդիպումներին աղոթք ներկայացնելը մեր երկրպագության կարևոր մասերից մեկն է։ Ուրիշների անունից Եհովային աղոթք ներկայացնելը հրաշալի առանձնաշնորհում և լուրջ պատասխանատվություն է։ Հաշվի առնելով այդ կարևոր հանգամանքը՝ երեցները պետք է ողջամիտ լինեն, երբ որևէ եղբոր երաշխավորում են հրապարակավ աղոթք ներկայացնելու համար։ Հարկավոր է, որ այդ մկրտված եղբայրը հասուն, օրինակելի և ժողովում հարգված քրիստոնյա լինի։ Նրա ակնածանքով և հարգանքով լի աղոթքները պետք է արտացոլեն Եհովա Աստծո հետ լավ փոխհարաբերության առկայությունը։ «Դիտարանի» 1999 թ. փետրվարի 1–ի համարի (էջ 13, 14, պարբ. 1—6) «Աղոթելով՝ ‘սուրբ ձեռքեր բարձրացնենք դեպի վեր’» հոդվածում և 1986 թ. սեպտեմբերի 1–ի համարի «Հանրային Աղօթքներ Մատուցանել Խոնարհ Սրտով մը» հոդվածում շոշափվում են որոշ կարևոր սկզբունքներ, որոնք հատկապես օգտակար են ժողովի անունից աղոթք մատուցող եղբայրների համար։

Երեցները որևէ եղբոր, որը կասկածելի ու թեթևամիտ վարք ունի, չեն նշանակի՝ աղոթք ներկայացնելու։ Նաև չպետք է ընտրել այնպիսի եղբոր, որը հակում ունի՝ դժգոհելու կամ հրապարակավ աղոթքով հանդես գալիս ինչ–որ մեկի հետ անձնական անհամաձայնության մասին հիշատակելու (Ա Տիմոթ. 2։8)։ Նույնիսկ եթե պատանի եղբայրը մկրտված է, երեցներին հարկավոր է պարզել՝ արդյոք նա հոգեվորապես հասուն անձնավորությո՞ւն է ժողովի անունից աղոթելու համար (Գործք 16։1, 2)։

Եթե քարոզչական ծառայության հանդիպումներին խմբի անունից աղոթք մատուցելու համար համապատասխան եղբայր չկա, աղոթքով կարող է դիմել քույրը։ Վերջինս պետք է պատշաճ գլխաշոր ունենա։ Եթե նախապես հայտնի է, որ որոշ քարոզչական ծառայության հանդիպումներին համապատասխան եղբայր ներկա չի գտնվելու, ապա երեցները պետք է նշանակեն որևէ ընդունակ քրոջ՝ այդ հանդիպումն անցկացնելու։

Հանրային հանդիպման ժամանակ սովորաբար նախագահողն է մատուցում բացման աղոթքը։ Իսկ մյուս հանդիպումների ժամանակ սկզբում և վերջում ելույթ ունեցողների փոխարեն աղոթքը կարող են մատուցել հանդիպմանը ներկա գտնվող համապատասխան եղբայրներից։ Ամեն դեպքում, տվյալ եղբորը հարկավոր է նախապես տեղյակ պահել այդ մասին, որպեսզի նա խորհրդածի ներկայացվելիք մտքերի շուրջը։ Այդ դեպքում նա կարող է, տվյալ հանդիպմանը համապատասխան, պարզ և անկեղծ աղոթք մատուցել։

Այսպիսի աղոթքները չպետք է երկար տևեն։ Աղոթքն ավելի հասկանալի կլինի, եթե եղբայրը այն կանգնած մատուցի, նրա ձայնը լինի բավականաչափ բարձր և արտահայտվի պարզ։ Այդ դեպքում բոլոր ներկա գտնվողները կկարողանան լսել աղոթքը և վերջում սրտանց «Ամե՛ն» ասել (Ա Մնաց. 16։36; Ա Կորնթ. 14։16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը