Օժանդակ միջոցներ՝ ուսուցանելու, գործողության մղելու և զորացնելու
1 Դրանք զորեղ միջոցներ են, որոնցով մարդիկ սովորում են Աստվածաշնչի ու Եհովայի վկաների մասին։ Դրանք շատերին մղել են հաստատ մնալ ճշմարտության մեջ։ Դրանք զորացրել են Աստծո նվիրյալ ժողովրդի հավատը և գնահատանքը։ Իսկ այդ ինչե՞րն են. Եհովայի կազմակերպության կողմից թողարկված տեսաերիզները։ Դիտե՞լ ես բոլոր չորս ֆիլմերը։ Վաղո՞ւց։ Ծառայության մեջ գործածո՞ւմ ես տեսաերիզներ։ Ինչպե՞ս կարող ես ավելի շատ օգուտներ քաղել այդ հրաշալի միջոցներից։
2 «Դիտարանի» 1999 թ. հուլիսի 1–ի համարում տեղ գտած «Ընտանիքով կանոնավորաբար ուսումնասիրե՛ք Աստծո Խոսքը» հոդվածում այսպիսի խորհուրդ էր տրվում. «Ուսումնասիրությանը հատկացված ժամանակի մի որոշ մասը տրամադրեք Ընկերության ուսանելի տեսաերիզներից որևէ մեկը դիտելուն. վերջում կարող եք ձեր տեսածը.... քննարկել»։ Այդ օգտակար խորհրդի հետ ներդաշնակ՝ ամեն ամիս Ծառայողական հանդիպմանը կքննարկվի որևէ ֆիլմ։ Յուրաքանչյուրին խորհուրդ է տրվում նախքան տվյալ ֆիլմի քննարկումը դիտել տեսաֆիլմը ժողովի Գրքի ուսումնասիրության իր խմբի հետ միասին կամ անձամբ։
3 Այս ամիս մենք կսկսենք առաջին թողարկումից՝ «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» (ռուս.) տեսաֆիլմից։ Այն դիտելու ընթացքում ուշադրություն դարձրու հետևյալ հարցերի պատասխաններին.
◼ Ինչո՞վ են հայտնի Եհովայի վկաները։
◼ Գրությունների ո՞ր հատվածի հետ առնչություն ունի Բեթելում կատարված ամեն մի գործ։
◼ Աստվածաշնչի ի՞նչ տեսարան է ֆիլմում բեմականացվում, լուսանկարվում, ապա ներկերով նկարվում՝ հրատարակություններում գործածելու համար։
◼ Գրականության պատրաստման ընթացքից ի՞նչը մեծ տպավորություն թողեց քեզ վրա։
◼ 1920–1990 թթ. ընկած ժամանակահատվածում ի՞նչ քանակությամբ գրականություն է տպվել Ընկերության կողմից։
◼ Աստծո ժողովրդից ովքե՞ր հատկապես պետք է ձգտեն ծառայել Բեթելում (Առակ. 20։29)։
◼ Ո՞ր հարցերում է Բեթելի ընտանիքը գերազանց օրինակ հանդիսանում բոլոր Եհովայի վկաների համար։
◼ Բարի լուրը հնարավորին չափ շատ մարդկանց հաղորդելու նպատակով Բեթելում ընթացող աշխատանքներում ի՞նչն է առավել տպավորիչը անձամբ քեզ համար։
◼ Ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում համաշխարհային քարոզչական գործունեությունը։
◼ Մեր եռանդագին աջակցությունը ո՞ր գործում և ի՞նչ ոգով կարող ենք դրսևորել (Յովհ. 4։35; Գործք 1։8)։
◼ Ի՞նչպես ես վերաբերվում այն կազմակերպությանը, որը կրում է մեր անունը։
◼ Ինչպե՞ս կարող ես այս տեսաֆիլմը գործածել ծառայության մեջ։
Դեկտեմբերին կդիտարկենք «Աստվածաշունչ. ճշգրիտ պատմություն, վավերական մարգարեություններ» (ռուս.) տեսաֆիլմը։