Ազդեցիկ տեսաֆիլմեր, որոնք վկայություն են տալիս
1 «Երբ մեր տղան դիտեց այդ ֆիլմը, դեռևս քայլել չգիտեր։ Նա արդեն բազմիցս դիտել է այն։ Ի՜նչ լավ է, որ հիասքանչ գործիքներ ունենք, որոնք օգնում են երեխաների մեջ Եհովայի հանդեպ սեր պատվաստել»։ Ո՞ր ֆիլմի մասին է խոսում քրիստոնյա ծնողը. «Նոյ. նա քայլեց Աստծո հետ» (անգլ.)։ Մի կին, ում տղան ինչ–որ մեկի տանը դիտել էր այդ ֆիլմը, մասնաճյուղ ուղարկեց 90 ամերիկյան դոլար և հարցրեց, թե Եհովայի վկաներն ունե՞ն արդյոք այլ ֆիլմեր երեխաների համար։ Եհովայի կազմակերպության կողմից թողարկված տեսաֆիլմերը մեծ ազդեցություն են գործում թե՛ երեխաների և թե՛ մեծերի վրա։
2 Ընտանիքում։ Վկաների մի ընտանիքում «Եհովայի վկաների արիությունը նացիզմի ճնշման տակ» տեսաֆիլմը դիտելուց հետո մայրն ասաց. «Ես ամբողջ օրը մտածում էի այն մասին, թե ինչպես է Եհովան զորացրել սովորական մարդկանց տոկալու արտասովոր փորձություններին։ Այդ մտորումներն ինձ հիշեցրին, թե նման փորձությունների կողքին որքա՜ն չնչին են իմ խնդիրները։ Ֆիլմն օգնեց երեխաներիս ավելի խորը հասկանալ, որ հարկավոր է ապավինել Եհովային։ Ես և ամուսինս ֆիլմը քննարկեցինք մեր աղջիկներիս հետ. դա օգնեց նրանց պատրաստ լինել՝ հաղթահարելու դժվարություններն ու հալածանքները, որոնց հետ, գուցե, նրանք բախվեն իրենց կյանքում»։
3 Դպրոցում։ Մի երիտասարդ Վկա կարողացավ դասարանին ցույց տալ մի հատված «Արիությունը» ֆիլմից՝ ընդգրկելով այն իր ելույթում։ Նախկինում ուսուցիչն ասել էր, որ իրեն դուր չեն գալիս Վկաները։ Սակայն տեսաֆիլմը դիտելուց հետո նա խոստովանեց. «Ֆիլմն արմատապես փոխեց իմ պատկերացումը Եհովայի վկաների մասին։ Խոստանում եմ, որ հաջորդ անգամ, երբ նրանք թակեն իմ դուռը, ես կլսեմ նրանց և կսկսեմ ուսումնասիրել Աստվածաշունչը»։ Ի՞նչը փոխեց մեր մասին նրա կարծիքը։ Իր խոսքերով՝ Վկաների «անկեղծ սերն ու նվիրվածությունը»։
4 Ծառայության ժամանակ։ Քույրերից մեկը հանդիպեց մի կնոջ, որը երկմտում էր գրականություն վերցնել, թեպետ հարցեր ուներ մեր և մեր հավատալիքների մասին։ Վերայցելության ժամանակ քույրն իր հետ բերեց «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» տեսաֆիլմը, և այն դիտեցին այդ կնոջ ու իր ամուսնու հետ։ Երկուսի վրա էլ ֆիլմը մեծ տպավորություն թողեց, և նրանք համաձայնեցին ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ճանաչելով ճշմարտությունը՝ նրանք սկսեցին իրենց կյանքը համապատասխանեցնել Աստծո կամքի հետ։
5 Իսկ դու արդյունավետ կերպով օգտագործո՞ւմ ես մեր տեսաֆիլմերը։