Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/01 էջ 1
  • «Թող.... փայլի ձեր լոյսը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Թող.... փայլի ձեր լոյսը»
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Թող ձեր լույսը շողա»
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • «Թող ձեր լույսը շողա» և փառք բերի Եհովային
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստծո լույսը ցրում է խավարը
    2002 Դիտարան
  • «Թող ձեր լույսը շողա»
    Գովերգենք Եհովային
Ավելին
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 1/01 էջ 1

«Թող.... փայլի ձեր լոյսը»

1 Մեզ շրջապատող աշխարհը բարոյական և հոգևոր առումներով խավարի մեջ է գտնվում։ Ճշմարտության լույսը մերկացնում է խավարի «անպտուղ գործերը», ինչը օգնում է խուսափել այդ մահացու խոչընդոտներից։ Ուստի, Պողոս առաքյալը խրախուսեց քրիստոնյաներին. «Ընթացէ՛ք ինչպէս լուսոյ որդիներ» (Եփես. 5։8, 11)։

2 «Լուսոյ պտուղները» այս աշխարհի խավարի խիստ հակապատկերն են (Եփես. 5։9)։ Այդ պտուղները ցուցաբերելու համար մենք պետք է փայլուն օրինակներ լինենք քրիստոնեավայել վարք դրսևորելու մեջ և այնպիսի անձնավորություններ, որոնք հաճելի են Հիսուսին։ Պետք է նաև ցուցաբերենք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ անձնվիրությունը, անկեղծությունը և ճշմարտության հանդեպ խանդավառությունը։ Այս պտուղները պետք է դրսևորենք մեր առօրյայում և ծառայության մեջ։

3 Փայլի՛ր ամեն առիթով։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ» (Մատթ. 5։16)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ մենք անդրադարձնում ենք Եհովայի լույսը, երբ քարոզում ենք Աստծո Թագավորության և նրա նպատակների մասին։ Մարդկանց տները այցելելիս և աշխատավայրում, դպրոցում, հարևանների մոտ և այլուր, որտեղ որ առիթ է առաջանում, ճշմարտության մասին խոսելիս՝ մենք փայլում ենք ինչպես լուսատուներ (Փիլիպ. 2։15)։

4 Հիսուսը զգուշացրեց, որ ոմանք կատեն լույսը (Յովհ. 3։20)։ Ուստի, մենք չենք հուսահատվում, երբ շատերը թույլ չեն տալիս, որ «Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը» ներթափանցի իրենց մեջ (Բ Կորնթ. 4։4)։ Եհովան կարդում է մարդկանց սրտերը և չի ցանկանում իր ժողովրդի մեջ տեսնել անարդարություն գործողների։

5 Եհովայի ուղիներով ընթանալով և հոգևոր լույսը կրելով՝ կարող ենք այն անդրադարձնել ուրիշների վրա։ Եթե մարդիկ, տեսնելով մեր վարքը, հասկանան, որ մենք ընդունել ենք «կենաց լոյսը», հնարավոր է, որ նրանք նույնպես հարկ եղած փոփոխությունները մտցնեն իրենց կյանքում, որպեսզի լույսը կրողներ դառնան (Յովհ. 8։12)։

6 Փայլեցնելով մեր լույսը՝ մենք փառք ենք բերում մեր Արարչին և օգնում անկեղծ անհատներին ճանաչել նրան և ստանալ հավիտենական կյանքի հույսը (Ա Պետ. 2։12)։ Եվ քանի որ մենք ունենք լույսը, եկեք, այն ի գործ դնելով, օգնենք մարդկանց տեսնել հոգևոր խավարից ելքը և լույսի գործեր կատարել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը