Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/01 էջ 1
  • Եղիր ուշադիր ունկնդիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եղիր ուշադիր ունկնդիր
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Տեսէք թէ ինչպէս էք լսում»
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ինչպես է Եհովան մեզ առաջնորդում
    2000 Դիտարան
  • Ժողովի հանդիպումներն օգտակար են երիտասարդների համար
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպե՞ս ես լսում
    2000 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 1/01 էջ 1

Եղիր ուշադիր ունկնդիր

1 Ուշադրությամբ լսելու համար ինքնակառավարում է հարկավոր, ինչպես նաև՝ սովորելու և լսածից օգուտ քաղելու ցանկություն։ Ուստի, Հիսուսը շեշտեց ուշադրությամբ լսելու անհրաժեշտությունը, երբ ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում» (Ղուկ. 8։18, ՆԿ–ի ՆԱԹ)։

2 Այդ խորհուրդը անհրաժեշտ է կիրառել հատկապես ժողովի հանդիպումներին, շրջանային և նահանգային համաժողովներին ներկա գտնվելիս։ Այդ միջոցառումների ժամանակ է, որ հարկավոր է ուշադրությամբ լսել մատուցվածը (Եբր. 2։1)։ Ներքոհիշյալ կետերը կօգնեն քեզ ուշադիր ունկնդիր լինել քրիստոնեական հավաքույթների ընթացքում։

◼ Բարձր գնահատիր հանդիպումները։ Դրանք «հաւատարիմ.... տնտեսի» միջոցով «Տէրից ուսուած» լինելու գլխավոր միջոցն են (Ես. 54։13; Ղուկ. 12։42)։

◼ Նախօրոք պատրաստվիր։ Ուսումնասիրիր հանդիպմանը քննարկվելիք նյութը ու քեզ հետ ունեցիր Աստվածաշունչդ և ուսումնասիրվելիք գրականության քո անձնական օրինակը։

◼ Հանդիպման ընթացքում հատուկ ջանքեր գործադրիր կենտրոնանալու համար։ Խուսափիր կողքիդ նստածների հետ խոսելուց և ուշադրություն դարձնելուց այն բանի վրա, թե ինչ են անում ուրիշները։ Աշխատիր մտացրիվ չլինել՝ հանդիպումից հետո ծրագրած պլաններիդ կամ անձնական այլ գործերիդ մասին մտածելով։

◼ Վերլուծիր ներկայացվող նյութը։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս է սա ինձ վերաբերում։ Ե՞րբ կկիրառեմ դա»։

◼ Հակիրճ նոթագրիր գլխավոր կետերը և սուրբգրային համարները։ Դա օգնում է կենտրոնանալ քննարկվող նյութի վրա և հիշել հիմնական կետերը՝ հետագայում գործածելու համար։

3 Սովորեցրու երեխաներիդ ունկնդրել։ Երեխաները հոգևոր ուսուցում ստանալու կարիք ունեն (Բ Օրին. 31։12)։ Հնում Աստծո ժողովրդի մեջ «ամեն հասկանալու կարողութիւն ունեցողները» պետք է ուշադիր լինեին Օրենքն ընթերցվելիս (Նէեմ. 8։1–3)։ Եթե ծնողները մասնակցում են հանդիպումներին և ուշադրությամբ ունկնդրում, հավանաբար նրանց երեխաները ևս նմանապես կվարվեն։ Իմաստուն չէ խաղալիքներ կամ գունազարդման գրքեր բերելը՝ երեխային զբաղեցնելու համար։ Նրանց ունկնդրելուն խոչընդոտում է նաև անհարկի զուգարան գնալ–գալը։ Քանի դեռ «յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին», ծնողները պետք է հատկապես ջանքեր գործադրեն հետևելու համար, որ իրենց զավակները հանդիպումներին հանգիստ նստեն և լսեն (Առակ. 22։15)։

4 Ուշադիր ունկնդիրներ լինելով՝ մենք ցույց ենք տալիս, որ իսկապես իմաստուն ենք և ցանկանում ենք «ավելացն[ել] ուսումը» (Առակ. 1։5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը