Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/01 էջ 5–6
  • Մարզեք ձեր ըմբռնողականությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մարզեք ձեր ըմբռնողականությունը
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Մեկօրյա հատուկ համաժողովի նոր ծրագիրը
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Երիտասարդնե՛ր, վարժեցրե՛ք ձեր «զգայարանները»
    1999 Դիտարան
  • Կարո՞ղ եք «բարին և չարը զանազանել»
    2001 Դիտարան
  • Շարունակիր մարզել ըմբռնողականությունդ
    2010 Դիտարան
Ավելին
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 11/01 էջ 5–6

Մարզեք ձեր ըմբռնողականությունը

1 Մենք ապրում ենք վերջին, դժվարություններով լի օրերում։ Աստծո ժողովրդի վրա ամենուր ավելանում են ճնշումներն ու ամեն տեսակի փորձությունները (Բ Տիմոթ. 3։1–5)։ Բոլորս էլ քաջալերանքի կարիք ենք զգում հավատի մեջ հաստատուն մնալու համար (Ա Կորնթ. 16։13)։ Եհովայի օգնությամբ կարող ենք հաստատուն մնալ, եթե շարունակում ենք կանոնավորաբար սնվել նրա Խոսքով, ապավինել նրա սուրբ ոգուն և ամուր կառչած մնալ նրա կազմակերպությանը (Սաղ. 37։28; Հռովմ. 8։38, 39; Յայտն. 2։10)։

2 Միանգամայն ժամանակահարմար էր անցած տարվա հատուկ մեկօրյա համաժողովի ծրագրի խորագիրը՝ «Մտքով չափահաս եղեք»։ Այն հիմնված էր Ա Կորնթացիս 14։20–ի վրա, որտեղ կարդում ենք Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէ՛ք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէ՛ք չափահաս»։ Ի՞նչ տպավորություն թողեց համաժողովը ձեզ վրա։

3 «Ի՜նչ քաջալերական էր»։ «Սա հենց այն էր, ինչ որ ուզում էի լսել»։ Սրանք ընդամենը երկուսն են այն արձագանքներից, որոնք հնչեցին այդ օրը։ Նույնիսկ մի ոչ Վկա հայր, որ հատուկ մեկօրյա համաժողով էր այցելել՝ ներկա գտնվելու իր 12–ամյա աղջկա մկրտությանը, ասաց, որ անչափ տպավորված է ծրագրով և հասկացել է, թե այն ինչ օգուտներ կարող է բերել իր ընտանիքին։ Դո՞ւք էլ եք այդպես կարծում։ Եկեք վերհիշենք այդ ծրագրի մի քանի ուշագրավ կետեր։

4 Ճշգրիտ գիտելիքներ են անհրաժեշտ մեր ըմբռնողականությունը մարզելու համար։ Առաջին ելույթը կոչվում էր՝ «Ձեր հասկացողությունը հիմա՛ զարգացրեք»։ Ի՞նչ ընդգծեց հռետորը, որն օգնում է մեզ հաղթահարելու այսօրվա դժվարությունները։ Նա շեշտեց, որ միայն մտային ունակություններ ունենալը բավական չէ։ Մենք պետք է զարգացնենք և խորացնենք Աստվածաշնչի մեր հասկացողությունը, որպեսզի կարողանանք հաղթահարել ամեն չար բան, որին ենթակա ենք։ Նման հասկացողություն մեզ կարող է տալ միայն Աստված։ Սաղմոսերգուի նման մենք էլ պետք է աղոթենք ու խնդրենք Եհովային, որ օգնի մեզ հասկանալ իր օրենքներն ու հիշեցումները, որպեսզի կարողանանք ամբողջ սրտով ծառայել իրեն (Սաղ. 119։1, 2, 34)։

5 Հաջորդ թեմայում, որը կոչվում էր՝ «Ինչպես Աստվածաշնչի հասկացողության մեջ չափահաս դառնալ», շրջանային վերակացուն ցույց տվեց, թե ինչպես է Եհովան իր Խոսքի և կազմակերպության միջոցով մեզ օգնություն տրամադրում։ Նշվեց, որ հասկացողությունը «ինչ–​որ բանի էության խորքը տեսնելու, բովանդակությունն ու իմաստը հասկանալու, մասերի և ամբողջի միջև կապերն ըմբռնելու կարողությունն» է։ Ո՞վ կարող է օգնել մեզ նման ընդունակություն զարգացնել. Եհովայի տված մարդկանց տեսքով պարգևները (Եփես. 4։11, 12)։ Նրա երկրային կազմակերպությունը հորդորում է մեզ ամեն օր կարդալ Աստծո Խոսքը և կանոնավորաբար հաճախել ժողովի բոլոր հանդիպումներին (Սաղ. 1։2)։ Այն սովորեցնում է մեզ, թե ինչպես օգտագործել Աստվածաշունչը և քրիստոնեական հրատարակությունները ինչպես անձնական ու ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, այնպես էլ հանդիպումներին ու ծառայությանը պատրաստվելիս։ Օգուտներ քաղո՞ւմ եք այս բոլոր միջոցառումներից։ Ունե՞ք Աստվածաշնչի ընթերցանության կանոնավոր անձնական ծրագիր։ Սա շատ կարևոր է, եթե ցանկանում ենք պաշտպանվել աշխարհի ոգուց, ուղիներից, փիլիսոփայություններից և խարդախ ազդեցություններից (Կող. 2։6–8)։

6 Մենք պետք է մարզենք մեր ըմբռնողականությունը։ Հրավիրված եղբայրը իր առաջին ելույթում, որը կոչվում էր «Պահպանենք մեր հոգևոր վիճակը՝ մարզելով մեր ըմբռնողականությունը», բացատրեց, որ աշխարհում գտնվող մարդիկ չեն կարողանում բարին չարից տարբերել (Ես. 5։20, 21)։ Պատճառն այն է, որ նրանք չեն ցանկանում ընդունել ու պահել Աստծո արդար չափանիշները։ Դրան հակառակ՝ մենք, որ հոգևոր ուսուցում ենք ստանում Եհովայի կազմակերպության մեջ, ընդունում ենք Աստծո չափանիշները և հետևում դրանց մեր գործերում ու վարքում։ Այսպիսով՝ մենք պետք է իմանանք, թե ինչն է բարի ու հաճելի Եհովայի համար և ինչն է նրա կատարյալ կամքին ներդաշնակ (Հռովմ. 12։2)։

7 Որպեսզի խուսափենք աշխարհի խառնաշփոթ մտածելակերպից ու նրա չար «պտուղներից», պետք է շարունակ մարզենք մեր ըմբռնողականությունը։ Ինչպե՞ս։ Համաձայն Եբրայեցիս 5։12–14-ի՝ Պողոս առաքյալը շեշտեց, որ հարկավոր է սնվել ոչ միայն խոսքի ‘կաթով’։ Մեզ պինդ կերակուր է հարկավոր. այնպիսին, ինչպիսին ստանում ենք ժողովի Գրքի ուսումնասիրության ժամանակ։ Ստանալով այն՝ այնուհետև հարկավոր է կյանքում կիրառել մեր սովորածը։ Երբ այդպես ենք վարվում, համոզվում ենք Եհովայի սկզբունքների ու չափանիշների ճշմարտացիության մեջ։ Դա օգնում է մարզել մեր ըմբռնողականությունը՝ բարին ու չարը զանազանելու համար։

8 Ցավոք, ոմանք հոգևորապես թուլացել են։ Պատճա՞ռը։ Նրանք չկենտրոնացրին իրենց ուշադրությունը այն բանի վրա, ինչը որ բարի և արդար է Եհովայի տեսանկյունից։ Արդյունքում՝ նրանք ռադիո և հեռուստատեսային «թոք–​շոուների», (որոնք, Աստվածաշնչի տեսակետի համաձայն, սովորաբար դատապարտելի բովանդակություն են ունենում) այլասեռող երաժշտության կամ էլ համակարգչային «զրուցասենյակների» գերին են դարձել։ Մեր կողմից խելամիտ կլինի խուսափել անբարոյական, անխոհեմ ու ամբարիշտ մարդկանց ազդեցության տակ ընկնելուց (Առակ. 13։20; Գաղ. 5։7; Ա Տիմոթ. 6։20, 21)։

9 Երիտասարդները պետք է ‘երեխա լինեն չարություն գործելու մեջ’։ Ծրագրում տեղ էին գտել երկու թեմաներ, որոնք առանձնապես քաջալերում էին երիտասարդներին մարզել իրենց ըմբռնողականությունը։ Ելույթ ունեցող եղբայրները պարզաբանեցին, որ ‘երեխա լինել չարություն գործելու մեջ’ նշանակում է՝ լինել անփորձ, այսինքն՝ անմեղ, ինչպես երեխա Եհովայի տեսակետից անմաքուր բաների առնչությամբ (Ա Կորնթ. 14։20)։ Նրանք բոլորիս քաջալերեցին աչալրջորեն հետևել, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը, քանի որ դա կօգնի մեզ դեմ կանգնել ամեն տեսակի չարության ու խուսափել դրանցով վարակվելուց (Եփես. 5։15–17)։ Մեզ խորհուրդ տրվեց հաշվել, թե որքան ժամանակ ենք ծախսում այնպիսի նյութերի ընթերցանության վրա, որոնք անմիջականորեն չեն նպաստում հոգևորի մեր հասկացողության զարգացմանը։ Արդյոք հետևո՞ւմ ենք այդ խորհրդին։ Ի՞նչ են ցույց տալիս հաշվարկները։ Բացի Աստվածաշունչը ամեն օր կարդալուց, վճռականորեն տրամադրվեք կարդալ նաև կազմակերպության կողմից թողարկված բոլոր հրատարակությունները։ Այդպես վարվելը կօգնի բոլորիս, այդ թվում՝ երիտասարդներին հասկացողություն ձեռք բերել (Առակ. 4։7–9)։

10 «Աստվածաշնչային սկզբունքները հասկացողությամբ կիրառելուց օգուտներ ենք ստանում»։ Այսպես էր կոչվում հատուկ մեկօրյա համաժողովի ծրագրի եզրափակիչ ելույթը։ Հրավիրված եղբայրը բացատրեց, որ Եհովան կենսատու հասկացողության Աղբյուրն է։ Նման հասկացողությունը անսահմանորեն գերազանցում է ողջ մարդկության հասկացողությանը։ Միայն պատկերացրեք, թե ինչ է նշանակում Եհովայի հասկացողությունը ստանալու հնարավորություն ունենալ։ Նա դրանով առատաձեռնորեն օժտում է նրան, ով անկեղծորեն փնտրում է այն ու հավատով խնդրում (Առակ. 2։3–5, 9; 28։5)։ Լիովին օգտվո՞ւմ եք այս հնարավորությունից։

11 Հռետորը քաջալերեց մեզ սովորել, թե Աստվածաշունչը կարդալիս ինչպես կարելի է տեսնել նրանում եղած սկզբունքները (Բ Տիմոթ. 3։16, 17)։ Ուշադրությամբ ուսումնասիրեք դրանք, որպեսզի ճշգրտորեն հասկանաք, թե ինչ է Եհովան ասում։ Ժամանակ տրամադրեք այդ սկզբունքների շուրջ խորհրդածելուն և ամրապնդեք դրանք ձեր մտքում ու սրտում։ Սա կմարզի ձեր ըմբռնողականությունը, այնպես որ ի վիճակի կլինեք հաջողությամբ կենսական որոշումներ կայացնել (Յեսու 1։8)։ Եկեք քննարկենք մի քանի իրավիճակներ, որոնցում շատերն են հայտնվում, և տեսնենք, թե ինչպես կարող ենք, աստվածաշնչային սկզբունքները կիրառելով, հաջողության հասնել։

12 «Ընդունելի՞ են հագնվելու և հարդարվելու այս կամ այն ոճը»։ Աշխարհի տարօրինակ հագնվելու ու հարդարվելու ձևերը հաճախ խռովության ոգու դրսևորումներն են։ Նման ոգին դրդում է մարդկանց թափթփված ու անհրապույր հագուկապ ունենալ կամ իրենց սեքսուալությունը ի ցույց դնել բոլորին։ Ի՞նչ աստվածաշնչային սկզբունքներ կարող են օգնել մեզ, որպեսզի չտրվենք նման ազդեցությանը։ Եթե մեր ըմբռնողականությունը մարզված է, ապա ուշադրություն կդարձնենք Ա Տիմոթէոս 2։9, 10 (ԱԹ) համարներում գրված սկզբունքին, որտեղ ասվում է՝ հագնվել «ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով.... ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնն յանձն առած [մարդկանց]»։ Այս հարցի հետ կապված ուրիշ սկզբունքներ կարելի է տեսնել Բ Կորնթացիս 6։3 և Կողոսացիս 3։18, 20 համարներում։

13 «Ինչպե՞ս ամրապնդեմ ընտանեկան կապերը»։ Ընտանիքում շատ կարևոր է միմյանց հետ ջերմ հաղորդակցությունը։ Յակոբոս 1։19–ը հորդորում է մեզ. «Թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ»։ Ընտանիքի անդամները պետք է ոչ միայն խոսեն, այլ նաև լսեն իրար, քանի որ հաղորդակցությունը ընտանիքում նման է երկկողմանի երթևեկության։ Եթե նույնիսկ ճիշտ բան ենք ասում, սակայն դա անում ենք խստորեն, հպարտորեն կամ աննրբանկատորեն, ապա, ըստ ամենայնի, վնասն ավելի շատ կլինի, քան օգուտը։ Հետևաբար, անկախ նրանից՝ ամուսին ենք թե կին, ծնող թե երեխա, մեր խոսքը պետք է «ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի» (Կող. 4։6, ԱԹ)։

14 «Արդյոք չե՞մ դարձել նյութապաշտ»։ Այսօրվա աշխարհին հատուկ է նյութապաշտությունը, որը ճնշում է մարդկանց ու բարդացնում նրանց կյանքը։ Այն մարդուն երջանկություն չի բերում (Ժող. 5։10; Ղուկ. 12։15; Ա Տիմոթ. 6։9, 10)։ Որպեսզի կարողանանք խուսափել նյութապաշտության որոգայթներից, Հիսուսը սովորեցրել է մեզ հետևյալ կարևոր սկզբունքը. միշտ աչքը պարզ պահել։ Հավասարակշռված ու ավելի պարզ կյանքով ապրելը ենթադրում է՝ հայացքը սևեռել Թագավորության շահերի վրա՝ երկրորդ տեղում դնելով մյուս բաները (Մատթ. 6։22, 23, 33)։

15 Ո՞րը պետք է լինի մեր նպատակը։ Աստծո Խոսքում ամփոփված են վստահելի ու արդար սկզբունքներ, որոնք օգնում են մեզ ճիշտ որոշումներ կայացնել։ Հարկավոր է իմանալ, թե ինչ սկզբունքներ են դրանք, խորհրդածել դրանց շուրջ և ըմբռնել, թե ինչպես կիրառել կյանքում։ Այսպիսով՝ ‘մարզելով մեր ըմբռնողականությունը բարին ու չարը զանազանելու համար’՝ մենք ինքներս օգուտներ կքաղենք ու կպատվենք Եհովային (Եբր. 5։14, ՆԱ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը