Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/02 էջ 2
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հարցերի արկղ
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչու պետք է ուշադրություն դարձնենք մեր հագուստին և հարդարանքին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Սրտանց հրավիրվում եք
    2010 Դիտարան
  • Բարի գործեր, որոնք չեն մոռացվի
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
Ավելին
2002 Մեր թագավորական ծառայությունը
km 6/02 էջ 2

Հարցերի արկղ

◼ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր հագուստն ու արտաքին տեսքը, երբ այցելում ենք Ընկերության մասնաճյուղ՝ Բեթել։

Երբ գալիս ենք Բեթել՝ էքսկուրսիայի կամ Բեթելի ընտանիքի անդամներին տեսակցելու, «մեր հագուստը, արտաքին տեսքը ու վարքը պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ Թագավորության սրահում ժողովի հանդիպումների ժամանակ է» («Կազմակերպված կատարենք մեր ծառայությունը», ռուս., էջ 131)։ Բայցևայնպես նկատվում է, որ որոշ եղբայրներ ու քույրեր մասնաճյուղ են այցելում չափազանց անփույթ հագնված։ Ընկերության մասնաճյուղերում պատշաճ չէ նման հագուկապը։ Մեր արտաքին տեսքը պետք է օրինակելի, կոկիկ ու համեստ լինի. այնպիսին, որ արտացոլի Եհովա Աստծո ծառայի պարկեշտությունն ու արժանապատվությունը (Ա Տիմոթ. 2։9, 10)։

Նախքան Ընկերության մասնաճյուղ այցելելը դա հարկավոր է հաշվի առնել հատկապես այն պատճառով, որ Բեթելը գտնվում է բազմաթիվ ոչ Վկաների ուշադրության կենտրոնում։ Դիտելով մեզ՝ նրանք կարող են կարծիք կազմել Աստծո ժողովրդի ու նրա կազմակերպության մասին։ Շատ լավ կլիներ, եթե Աստվածաշունչ ուսումնասիրողներին և մյուսներին, որ պլանավորում են այցելել Բեթել, հիշեցնեինք, թե որքան կարևոր է պատշաճ հագուստ ու հարդարանք ունենալը։ Բեթելի ընտանիքը երախտապարտ կլինի քեզ դրա համար։

Մենք քրիստոնյաներ ենք, ուստիև պետք է զգույշ լինենք, որ մեր արտաքինը ոչ մի գայթակղության տեղիք չտա (Բ Կորնթ. 6։3, 4, ԱԹ)։ Ընդհակառակը, եկեք միշտ մեր վայելուչ տեսքով «մեր Փրկչի՝ Աստծու վարդապետութիւնը ամէն ինչում զարդարեն[ք]» (Տիտոս 2։10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը