Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 3/08 էջ 3
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հարցերի արկղ
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչու պետք է ուշադրություն դարձնենք մեր հագուստին և հարդարանքին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Վայելուչ հագուստով ցույց ենք տալիս մեր հարգանքը Աստծո հանդեպ
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Քո արտաքին տեսքով փառք բերո՞ւմ ես Աստծուն
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 3/08 էջ 3

Հարցերի արկղ

◼ Ինչպե՞ս պետք է հագնվենք, երբ այցելում ենք այն շինությունները, որոնք նախատեսված են Եհովային ծառայություն մատուցելու համար։

Ամբողջ աշխարհում գտնվող Թագավորության սրահները, Համաժողովների սրահները, Բեթելի տները և մասնաճյուղերը հատուկ շինություններ են, որոնք նախատեսված են Եհովային ծառայություն մատուցելու համար։ Այդ շինությունները համեստ են, մաքուր, վայելուչ, ուստիև անչափ տպավորիչ են։ Սակայն բոլորովին այլ պատկեր ենք տեսնում Սատանայի իրերի այս համակարգում։ Երբ այցելում ենք այդ շինությունները, մեր արտաքին տեսքից պետք է ակնհայտ լինի, որ մենք Եհովայի ծառաներն ենք և կատարում ենք նրա կամքը։

Որպես քրիստոնյաներ՝ մենք «բոլոր առումներով ինքներս մեզ երաշխավորում ենք որպես Աստծու ծառայողների»։ Դրա մեջ է մտնում նաև մեր հագուկապը (2 Կորնթ. 6։3, 4)։ Մեզանից նաև ակնկալվում է, որ ունենանք պատշաճ վարվելակերպ։ Մեր հագվելակերպն ու հարդարանքը միշտ պետք լինեն պատշաճ և Աստծու ծառաներին վայել։ Սա հատկապես կարևոր է, երբ այցելում ենք Նյու Յորքում (ԱՄՆ) գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչությունը, ինչպես նաև ամբողջ աշխարհում գտնվող մասնաճյուղերը։

«Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքում քննարկվում է պատշաճ հագուկապ և հարդարանք ունենալու կարևորության մասին։ Այնտեղ նշվում է, թե որքան անհրաժեշտ է ունենալ ֆիզիկական մաքրություն, համեստ հագուկապ և պատշաճ հարդարանք, երբ մասնակցում ենք քարոզչական ծառայությանը և հաճախում ժողովի հանդիպումներին։ Այնուհետև 138–րդ էջի 3–րդ պարբերությունում ասվում է. «Հիշի՛ր, որ «Բեթել» բառը նշանակում է «Աստծու տուն»։ Ուստի մենք պետք է այնպես հագնվենք, հարդարվենք և այնպիսի վարք դրսևորենք այնտեղ, ինչպես որ կանեինք երկրպագության համար Թագավորության սրահ գնալիս»։ Այս բարձր պահանջներին պետք է հետևեն թե՛ Բեթելի մոտակայքում բնակվող քարոզիչները և թե՛ ավելի հեռու տեղերում ապրողները։ Այդպես վարվելով՝ այցելուները ցուցաբերում են հարգանք ու երախտագիտություն (Սաղ. 29։2)։

Մեր հագուստը պետք է բնորոշի մեզ որպես անհատների, «ովքեր ասում են, որ ակնածում են Աստծուց» (1 Տիմոթ. 2։10)։ Մեր պատշաճ հագուկապն ու հարդարանքը կարող է օգնել ուրիշներին դրական տեսակետ ունենալ Եհովայի ճշմարիտ երկրպագության հանդեպ։ Սակայն նկատվել է, որ այն շինություններն այցելելիս, որոնք նախատեսված են Եհովային ծառայություն մատուցելու համար, որոշ եղբայրներ և քույրեր կրում են չափազանց անփույթ, թափթփված և բաց հագուստ։ Այդպես հագնվելը քրիստոնյայի համար անընդունելի է միշտ։ Ինչպես այս, այնպես էլ քրիստոնեական կյանքի բոլոր մյուս բնագավառներում մենք ձգտում ենք պահպանել բարձր չափանիշներ, որոնց շնորհիվ Աստծու ժողովուրդը տարբերվում է այս աշխարհից և ամեն բան անում է Աստծու փառքի համար (Հռոմ. 12։2; 1 Կորնթ. 10։31)։

Ուստի, երբ այցելում ես Նյու Յորքում (ԱՄՆ) գտնվող գլխավոր վարչությունն ու մասնաճյուղը, կամ էլ ցանկացած այլ մասնաճյուղ՝ լինի դա ծրագրված այցելության, թե արձակուրդի ժամանակ տուրիստական ուղևորություն կատարելիս, հարց տուր ինքդ քեզ. «Արդյո՞ք իմ հագուկապն ու հարդարանքը համեստ, մաքուր և արժանավայել են, պատշա՞ճ են նման վայրեր այցելելու համար, պարզ երևո՞ւմ է արդյոք իմ հագուկապից, թե որ Աստծուն եմ երկրպագում, իմ արտաքին տեսքի պատճառով ուրիշներն իրենց անհարմար կամ վատ չե՞ն զգա։ Թող որ մեր հագուկապով և հարդարանքով միշտ «զարդարենք մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» (Տիտոս 2։10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը