Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 7/02 էջ 4
  • Լինենք համերաշխ և միասնական

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լինենք համերաշխ և միասնական
  • 2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Քրիստոնեական միասնությունը փառավորում Է Աստծուն
    2010 Դիտարան
  • Իսկական միություն քրիստոնյաների միջև. ինչպե՞ս
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Եհովան համախմբում է իր ընտանիքը
    2012 Դիտարան
  • «Պահպանենք սուրբ ոգու միջոցով ձեռք բերված միասնությունը»
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2002 Մեր թագավորական ծառայությունը
km 7/02 էջ 4

Լինենք համերաշխ և միասնական

1 Արդյոք քեզ չի՞ հիացնում այն, թե որքան հրաշալիորեն է ստեղծված մարդու մարմինը (Սաղ. 139։14)։ Մարմնի ամեն մի անդամ գործում է մյուսներին ներդաշնակ։ Աստծո Խոսքում քրիստոնեական ժողովը նմանեցվում է այդպիսի մարմնի։ Քրիստոսի գլխավորության ներքո ժողովի բոլոր անդամները ‘ներդաշնակ միասնությամբ կապվում են իրար բոլոր հոդերի օգնությամբ, և յուրաքանչյուր մաս գործում է ինչպես որ պետք է’ (Եփես. 4։16ա, ԱՆԹ)։ Ուստի, Եհովան կարող է միասնական ժողովրդի միջոցով ապշեցուցիչ գործեր անել։

2 Առաջին դարի ժողովի անդամները «միաբանութեամբ» հոգում էին միմյանց հոգևոր ու նյութական կարիքները (Գործք 2։44–47)։ Եհովայի օգնությամբ ու միասնականություն պահելով՝ նրանք կարողացան հաղթահարել դաժան հալածանքը (Գործք 4։24–31)։ Ուր էլ որ գնային, նրանք հռչակում էին Թագավորության պատգամը, այնպես որ բարի լուրը տարածվեց այն ժամանակվա՝ մարդկանց հայտնի աշխարհով մեկ (Կող. 1։23)։ Մեր օրերում քրիստոնեական ժողովը, գործելով միասնաբար, այս ամենն իրականացրել է է՛լ ավելի մեծ մասշտաբով։ Ո՞ր գործոններն են նպաստում այս միասնությանը։

3 Աստծո տված կրթությունը միավորում է մեզ։ Ամբողջ աշխարհով մեկ մենք միավորված ենք երկրպագությամբ։ Ինչպե՞ս։ Մենք ընդունում ենք ‘հավատարիմ և իմաստուն ծառային’, որի միջոցով Եհովան «իր ժամին [հոգևոր] կերակուր» է մատակարարում (Մատթ. 24։45)։ Նաև բարձր ենք գնահատում «մարդկանց տեսքով պարգևներին» (ՆԱ), որոնց Եհովան նշանակել է՝ ուսուցանելու ժողովում։ Քանի որ խոնարհաբար ընդունում ենք այն միջոցները, որոնցով Եհովան հոգևոր կերակուր է տալիս մեզ, Աստծո Խոսքի մեր հասկացողությունը աճում է, և Հիսուսին ընդօրինակելու մեր ցանկությունը ավելի ու ավելի է մեծանում։ Մենք պետք է շարունակաբար ուսումնասիրենք Աստծո Խոսքը՝ ջանալով ‘հասնել հաւատի կատարեալ միութեանը’ (Եփես. 4։8, 11–13)։ Արդյոք նպաստո՞ւմ ես մեր հոգևոր միասնությանը՝ ամեն օր կարդալով Աստվածաշունչը։

4 Քրիստոնեական հանդիպումները միավորում են մեզ։ Սերը միավորում է մեզ, և մենք սերտ ընկերակցություն ենք վայելում քրիստոնեական հանդիպումներում։ Հանդիպումներին ներկա լինելով՝ մենք ‘հոգ ենք տանում միմյանց’ (Եբր. 10։24, 25)։ Սա նշանակում է, որ մենք պետք է ոչ միայն պարզապես ծանոթ լինենք մեր եղբայրների հետ, այլ նաև մոտիկից ճանաչենք՝ դիտելով նրանց Եհովայի աչքերով. իսկ Եհովայի համար նրանք ‘ցանկալիք’ են (Անգէ 2։7)։ Լսելով մեր եղբայրների և քույրերի ամուր հավատի մասին՝ մենք ավելի մեծ սիրով ենք լցվում նրանց հանդեպ, և մեր միությունը ամրանում է։ Ճանաչո՞ւմ են քեզ որպես այնպիսի մարդու, որը կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին։

5 Գործակիցներ ենք ծառայության մեջ։ Հավատակիցների հետ քարոզելով բարի լուրը՝ մենք միասնաբար կատարում ենք Աստծո կամքը։ Պողոս առաքյալը բարձր էր գնահատում նրանց, ովքեր ‘գործակից եղան իրեն Աստծո արքայության համար’ (Կող. 4։11)։ Ծառայության ժամանակ քարոզչության հետ կապված հետաքրքիր դեպքեր պատմելով և միմյանց աջակցելով՝ մենք կկարողանանք կատարել մեր քրիստոնեական հանձնարարությունը և ամրապնդել մեր միասնության կապը (Կող. 3։14, ՆԱ)։

6 Սուրբ ոգին նպաստում է մեր միասնությանը։ Եթե ջանասիրաբար կատարենք Եհովայի կամքը, նա առատապես կտա իր սուրբ ոգին։ Այն օգնում է մեզ հարթել տարաձայնությունները և ‘իրար հետ միաբանությամբ բնակվել’ (Սաղ. 133։1, Արևմտ. Աստ.)։ Սուրբ ոգին մղում է մեզ «պահել Հոգու միութիւնը խաղաղութեան կապով» (Եփես. 4։3)։ Մեր փոխհարաբերություններում արտացոլելով ոգու պտուղը՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել Աստծո ժողովրդի մեջ ներդաշնակությանը (Գաղ. 5։22, 23, ԱԹ)։

7 Եթե միաբանված ծառայում ենք Քրիստոսի գլխավորության ներքո, ապա «ամբողջ մարմինը աճում է եւ կառուցւում սիրոյ մէջ» (Եփես. 4։16բ)։ Դեռ ավելին՝ դրանով փառաբանում ենք Եհովային՝ ‘խաղաղության Աստծուն’ (Հռովմ. 16։20)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը