Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/02 էջ 1
  • Հոգևոր նպատակներ դրեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հոգևոր նպատակներ դրեք
  • 2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես կարող ես հասնել քո հոգևոր նպատակներին
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին
    2004 Դիտարան
  • Երիտասարդնե՛ր, առաջադիմու՞մ եք հոգևորապես
    2003 Դիտարան
  • 12 Նպատակներ
    2018 Արթնացե՛ք
Ավելին
2002 Մեր թագավորական ծառայությունը
km 8/02 էջ 1

Հոգևոր նպատակներ դրեք

1 Եհովա Աստծուն հավիտյան փառաբանելը մեզ համար մեծ պատիվ է։ Սակայն այս նպատակին հասնելու համար հարկավոր է այսօրվանից հոգևոր նպատակներ դնել և ձգտել դրանք իրագործել։ Շնորհիվ դրա՝ մենք կկարողանանք խելամտորեն օգտագործել մեր ուժերը (Ա Կորնթ. 9։26)։ Իսկ ի՞նչ նպատակներ կարող են հասանելի լինել քեզ համար։

2 Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Պատրաստվո՞ւմ ես ժողովի բոլոր հանդիպումներին։ Ուսումնասիրության ընթացքում ժամանակ հատկացնո՞ւմ ես փնտրտուքներ կատարելուն և խորհրդածելուն։ Օրինակ՝ «Դիտարանի» և Գրքի շաբաթական ուսումնասիրությանը պատրաստվելիս բավարարվում ես միայն պատասխաններն ընդգծելո՞վ, թե՞ դրա հետ մեկտեղ կարդում ես նաև մեջբերված աստվածաշնչյան համարները՝ փորձելով հասկանալ, թե ինչու են դրանք նման ձևով մեկնաբանված պարբերության մեջ։ Կարո՞ղ ես նպատակ դնել ուսումնասիրել Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունից որոշ համարներ, որոնք նախատեսված են Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրով։ Ճիշտ է, հոգևոր հարցերի վերաբերյալ խորը ուսումնասիրությունը ժամանակ և ջանքեր է պահանջում, բայց արդյունքում՝ առատ օրհնություններ է բերում (Առակ. 2։4, 5)։

3 Ժողովի հանդիպումները։ Նպատակներից մեկն էլ ժողովի բոլոր հինգ հանդիպումներին կանոնավորաբար հաճախելն է։ Փոքր–ինչ շուտ գալով հանդիպմանը՝ ժամանակ կունենաս շփվելու հավատակիցներիդ հետ, ինչպես նաև կմասնակցես բացման երգին ու աղոթքին։ Այս ամենը կնպաստի, որ ժողովը հոգևորապես ավելի ամուր լինի։ Պետք է նաև ձգտենք բոլոր հանդիպումների ժամանակ մասնակցել քննարկումներին և աշխատենք բարելավել մեր մեկնաբանությունները։ Օրինակ՝ պատասխաններ տալիս կարելի է նշել, թե պարբերության մեջ հիշատակված աստվածաշնչյան այս կամ այն համարը ինչ կապ ունի քննարկվող նյութի հետ, կամ թե ինչպես կարելի է նյութը գործնականում կիրառել (Եբր. 10։24, 25)։

4 Քարոզչական ծառայություն։ Կարող ենք զգալիորեն բարելավել մեր ծառայությունը, եթե որոշակի նպատակներ դնենք մեր առջև։ Օրինակ՝ ամսական քանի՞ ժամ ես պլանավորում հատկացնել ծառայությանը։ Նախապես պլանավորելը շատերին է օգուտներ բերել։ Կամ՝ կարո՞ղ ես բարելավել ծառայությունդ, ինչպես ասենք՝ տնից տուն ծառայության ժամանակ աշխատելով օգտագործել Աստվածաշունչը, ջանք գործադրել, որ վերայցելություններդ արդյունավետ լինեն, ձգտել Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել կամ՝ հետաքրքրվող անհատներին ուսուցանելու մեջ ավելի որակելի լինել։

5 Ծնողնե՛ր, խրախուսո՞ւմ եք ձեր երեխաներին նպատակներ դնել Եհովայի ծառայության մեջ։ Օգնեք նրանց տեսնելու, որ ռահվիրայությունը, միսիոներությունը կամ Բեթելի ծառայությունը Եհովայի հանդեպ խորը երախտագիտություն ցույց տալու հիանալի միջոցներ են (Ժող. 12։1)։

6 Քննելով մեր պարագաները՝ եկեք հոգևոր նպատակներ դնենք և ձգտենք դրանք իրագործել։ Այդպես վարվելով՝ ավելի մեծ ուրախություն կգտնենք մեր ծառայության մեջ, ինչպես նաև քաջալերության աղբյուր կդառնանք ուրիշների համար (Հռովմ. 1։12, ԱՆԹ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը