Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/02 էջ 8
  • Եղիր հաղորդակցվող

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եղիր հաղորդակցվող
  • 2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հետաքրքրություն մարդու հանդեպ
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Անձնական հետաքրքրություն ցույց տանք նախապատրաստվելով
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Հստակ ցույց տալ գործնական արժեքը
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Ծնողնե՛ր ու երեխանե՛ր, հաղորդակցվեք սիրով
    2013 Դիտարան
Ավելին
2002 Մեր թագավորական ծառայությունը
km 8/02 էջ 8

Եղիր հաղորդակցվող

1 Քարոզելու և աշակերտներ պատրաստելու մեր գործը պահանջում է, որ միշտ հաղորդակցվենք մարդկանց հետ (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Սակայն հաղորդակցությունը կարող է դժվար լինել նույնիսկ ընկերների միջև։ Ի՞նչը կարող է օգնել մեզ բարի լուրը արդյունավետորեն հաղորդել անծանոթ մարդկանց։

2 Դարձիր ընկեր։ Փորձիր ինքդ քեզ դնել այն մարդու տեղը, ում մոտենում ես ծառայության ժամանակ. այսօրվա աշխարհում հասկանալի է, որ ոմանք կարող են կասկածամիտ լինել, կամ նույնիսկ՝ վախենալ անծանոթ մարդկանցից։ Սա կարող է խանգարել հաղորդակցվելուն։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել այդ խոչընդոտը։ Նախքան խոսելը, մեր համեստ արտաքին տեսքն արդեն ինչ–որ բան ասում է։ Ճաշակով ընտրված մեր հագուստն ու արժանավայել կեցվածքը օգնում են վանելու վախի զգացումը (Ա Տիմոթ. 2։9, 10)։

3 Անկաշկանդ ու բարյացակամ լինելը նույնպես նպաստում է, որ հաղորդակցությունը հաջող ընթանա, որ դիմացինն էլ լինի անկաշկանդ և տրամադրված՝ լսելու։ Դրա համար լավ պատրաստվածություն է հարկավոր։ Երբ նախապես գիտենք մեր ասելիքը, ավելի հանգիստ ենք մեզ զգում։ Եվ մեր հոգու խաղաղությունը կարող է ուրիշներին ձգել դեպի մեզ։ Մի կին իրեն այցելած Վկայի մասին պատմում է. «Հիշում եմ նրա ժպտուն դեմքը, որի վրա ներքին խաղաղություն էր արտացոլված։ Դա ինձ խիստ տպավորեց»։ Սա պատճառ եղավ, որ այդ կինը լսեր բարի լուրը։

4 Հատկություններ, որ հրապուրում են մարդկանց։ Մենք պետք է անկեղծ հետաքրքրվածություն դրսևորենք (Փիլ. 2։4)։ Դա կարելի է անել, օրինակ, խոսակցության ընթացքում զրուցակցին արտահայտվելու հնարավորություն ընձեռելով։ Չէ՞ որ հաղորդակցվել նշանակում է նաև լսել։ Երբ դիմացինին թույլ ենք տալիս արտահայտվել և ուշադիր լսում ենք նրա մեկնաբանությունները, նա զգում է, որ մենք հետաքրքրված ենք իրենով։ Ուստի երբ նա խոսում է, մի շտապիր նրան ընդհատել ու վերադառնալ քո նախապատրաստած մատուցմանը։ Հարմար առիթի դեպքում անկեղծորեն գովիր և փորձիր զրույցը տանել նրան հետաքրքրող ուղղությամբ։ Եթե զրույցի ընթացքում քեզ հաջողվում է պարզել, թե որն է նրա մտահոգության առարկան, անհրաժեշտ փոփոխություններ կատարիր մատուցմանդ մեջ։

5 Համեստությունն ու խոնարհությունը նպաստում են ազատ հաղորդակցությանը (Առակ. 11։2; Գործք 20։19)։ Ժողովուրդը գնում էր դեպի Հիսուսը, քանի որ նա «հեզ [էր] եւ սրտով խոնարհ» (Մատթ. 11։29)։ Իսկ մեծամտությունը վանում է մարդկանց։ Ուստի՝ ինչքան էլ որ համոզված ենք, որ ճշմարտությունը գիտենք, այնուամենայնիվ, զրուցելիս լավ կլինի խուսափենք մեր իմացածը պնդելուց։

6 Իսկ եթե նա արտահայտում է գաղափարներ, որոնք ներդաշնակ չեն Աստվածաշնչի ուսմունքներին... պարտադի՞ր է, որ մենք ուղղենք նրան։ Այո՛, բայց՝ իր ժամանակին. չպետք է փորձենք դա անել առաջին իսկ այցելության ժամանակ, քանի որ նրա համար կարող է դժվար լինել Աստվածաշնչի ուսմունքները միանգամից ընդունելը։ Մինչ դրան անցնելը հաճախ օգտակար է զրույցի ընդհանուր թեմա շոշափել։ Դրա համար հարկավոր է համբերատար ու նրբանկատ լինել։ Պողոսը լավ օրինակ է թողել այս հարցում, երբ քարոզում էր Արիսպագոսի ատյանի առաջ (Գործք 17։18, 22–31)։

7 Սակայն ամենից առաջ անշահախնդիր սերն է, որ հաղորդակցությունը դարձնում է արդյունավետ։ Հիսուսի պես մենք էլ պետք է կարեկցենք նրանց, ովքեր «յոգնած [են] եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն» (Մատթ. 9։36)։ Դրանից մղված է, որ մենք ջանում ենք հասցնել մարդկանց բարի լուրը և օգնել նրանց կանգնելու դեպի կյանք տանող ճանապարհին։ Մենք մարդկանց Աստծո սերն ենք հաղորդում, ուրեմն եկեք շարունակենք սիրով անել դա։ Այդպես վարվելով՝ կընդօրինակենք Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին, որոնք այդ հարցում մեծագույն օրինակ են հանդիսանում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը