Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/03 էջ 1
  • Ապրենք մեր նվիրման համաձայն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապրենք մեր նվիրման համաձայն
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Շարունակիր ծառայել Եհովային ամուր սրտով
    2002 Դիտարան
  • Ապրո՞ւմ եք արդյոք ձեր նվիրման համաձայն
    2001 Դիտարան
  • Ինչո՞ւ պետք է նվիրվենք Եհովային
    2010 Դիտարան
  • Մկրտությունը և քո փոխհարաբերությունը Աստծու հետ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 1/03 էջ 1

Ապրենք մեր նվիրման համաձայն

1 Անկախ այն բանից՝ վերջերս ես մկրտվել, թե տասնամյակներ առաջ, հավանաբար, հիշում ես կյանքիդ այդ կարևոր պահը։ Մկրտությունը վերջնակետ չէ. այն սկիզբն է բոլորանվեր ծառայությամբ մի կյանքի, որը կարող է հավիտյան տևել (Ա Յովհ. 2։17)։ Ի՞նչ է մտնում նվիրման համաձայն ապրելու մեջ։

2 Հետևենք Քրիստոսի օրինակին։ Մկրտվելով՝ Հիսուսը «սկսեց իր գործունեությունը». նա ‘ավետարանում էր Աստծո արքայությունը’ (Ղուկ. 3։23, ԱՆԹ; 4։44)։ Նմանապես մենք, մկրտությամբ խորհրդանշելով մեր նվիրումը Աստծուն, նշանակվում ենք որպես ծառայողներ, որոնք քարոզում են բարի լուրը։ Թեև նյութական մինիմումը ապահովելու համար մեզանից գուցեև բավական ժամանակ ու ջանք պահանջվի, այնուամենայնիվ մեզ համար գլխավորը քրիստոնեական ծառայությունն է (Մատթ. 6։33)։ Հարստության կամ հեղինակության հետևից ընկնելու փոխարեն՝ նրանք, ովքեր նվիրված են Աստծուն, ջանում են Պողոս առաքյալի նման ‘փառավոր անել իրենց պաշտոնը’՝ ծառայությունը (Հռովմ. 11։13)։ Իսկ դու բա՞րձր ես գնահատում Եհովային ծառայելը և ամեն ինչ անո՞ւմ ես՝ փառավորելու քո ծառայությունը։

3 Ինչպես Հիսուսի դեպքում էր, մենք պետք է ‘հակառակ կենանք սատանային’ (Յակ. 4։7)։ Երբ Հիսուսը մկրտվեց, Սատանան փորձության ենթարկեց նրան. նա նույն կերպով է վարվում Եհովայի ժամանակակից ծառաների հետ (Ղուկ. 4։1–13)։ Քանի որ մեզ շրջապատում է Սատանայի աշխարհը, մենք պետք է ինքնակարգապահություն հանդես բերենք, որպեսզի խուսափենք այն ամենից, ինչ կարող է աղտոտել մեր միտքն ու սիրտը (Առակ. 4։23; Մատթ. 5։29, 30)։ Աստվածաշունչը քրիստոնյաներին ասում է, որ իրենք չեն «կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը» (Ա Կորնթ. 10։21)։ Ուստի մենք պետք է զգուշանանք ժամանցի անառողջ ձևերից, չար ընկերակցությունից և Ինտերնետի վտանգներից, ինչպես նաև խուսափենք հավատուրացների կողմից տարածվող տեղեկություններից։ Սատանայի այս և մյուս գործելակերպերի նկատմամբ զգույշ լինելը կօգնի մեզ ապրել մեր նվիրման համաձայն։

4 Օգտվենք այն ամենից, ինչ Աստված է տալիս։ Որպեսզի կարողանանք մեր նվիրման համաձայն ապրել, Եհովան մեզ օգնություն է տրամադրում իր Խոսքի ու քրիստոնեական ժողովի միջոցով։ Քո օրվա ռեժիմի մաս դարձրու ամեն օր Աստվածաշունչ կարդալն ու Եհովային աղոթելը (Յեսու 1։8; Ա Թեսաղ. 5։17)։ Ժողովի հանդիպումներից հաճույք ստացիր (Սաղ. 122։1)։ Շփվիր նրանց հետ, ովքեր վախենում են Եհովայից ու պահում են նրա պատվիրանները (Սաղ. 119։63)։

5 Եհովայի աջակցությամբ դու կկարողանաս ապրել քո նվիրման համաձայն և ունենալ նրան հավիտյան ծառայելու ուրախությունը (Սաղ. 22։26, 27; Փիլիպ. 4։13)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը