Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 մարտի
«Մենք ուզում ենք ձեզ հրավիրել Տերունական ընթրիքին, որը տեղի կունենա ապրիլի 4–ին՝ կիրակի օրը։ [Օգտագործիր պարբերագրի վերջին էջում տրված հրավերը կամ Հիշատակի երեկոյի հրավիրատոմսը։ Ապա կարդա Ղուկաս 22։19–ը։] «Դիտարանի» այս համարի առաջին հոդվածներում քննարկվում է, թե որն է այդ միջոցառման նշանակությունը, և թե ինչպես է այն անցկացվում»։
Դիտարան 1 ապր.
«Աստվածաշնչյան քիչ թեմաներ են այնքան հարցեր առաջ բերել, որքան գազանի դրոշմի վերաբերյալ Աստվածաշնչի խորհրդավոր նկարագրությունը։ Դուք երբևէ լսե՞լ եք այդ դրոշմի մասին։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Յայտնութիւն 13։16–18-ը։] Աստվածաշնչում դուք կգտնեք այն բանալիները, որոնք կօգնեն վերծանել խորհրդավոր դրոշմի նշանակությունը։ Դրանց մասին քննարկվում է այս պարբերագրում»։