Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան, 15 մարտի
«Ի՞նչ եք կարծում, Հիսուսի ուսուցումներն այժմեակա՞ն են։ [Թույլ տուր պատասխանել։] Անշուշտ կհամաձայնեք Հիսուսի այս պատվերի հետ, որ տվեց իր կյանքի վերջին օրը։ [Կարդա՛ Յովհաննէս 15։12–ը։] Հիսուսը ուրիշ օգտակար դասեր էլ սովորեցրեց այդ օրը։ «Դիտարանի» այս համարում խոսվում է այն մասին, թե ինչպես կարող ենք օգուտներ քաղել դրանցից»։
Դիտարան, 1 ապր.
«Այստեղ պատկերված է այն ընթրիքը, որն ընդունված է կոչել «Վերջին ընթրիք»։ [Ցույց տուր պարբերագրի շապիկի և վերջին էջի նկարները։] Գիտե՞ք, որ սա միակ իրադարձությունն է, որ պատվիրվել է քրիստոնյաներին նշել։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Ղուկաս 22։19–ը։] Սույն պարբերագիրը բացատրում է, թե ինչու է այդ իրադարձությունը շատ կարևոր և թե ինչ ազդեցություն կարող է գործել ձեզ վրա»։