Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 ապր.
«Համաձայն չե՞ք, որ այսօր անսպառ ինֆորմացիա կա մարդկանց տրամադրության տակ։ [Թույլ տուր պատասխանել։] Սակայն ոչ մի ինֆորմացիա այնքան արժեքավոր չէ, որքան այս համարում նկարագրվածը։ [Կարդա՛ Յովհաննէս 17։3–ը։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչ է նշանակում «յաւիտենական կեանք» արտահայտությունը, և թե ինչպես կարող ենք ձեռք բերել այն գիտելիքները, որոնք առաջնորդում են դեպի այդ կյանքը»։
Դիտարան 1 մայ.
«Երբ մահանում է մեր սիրելիներից մեկը, բնական է, որ կցանկանայինք նորից տեսնել նրան։ Համամի՞տ եք։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերին մխիթարել է Աստվածաշնչի խոստումը հարության մասին։ [Կարդա՛ Յովհաննէս 5։28, 29–ը։] Այս պարբերագրում քննարկվում է, թե երբ տեղի կունենա հարությունը, և թե ովքեր օգուտներ կքաղեն դրանից»։
Արթնացե՛ք ապր.–հուն.
«Երբ բախվում ենք առողջական խնդիրների, բոլորս էլ գնահատում ենք այն բժշկին, որը հաշվի է առնում մեր զգացումները։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ հիվանդներից շատերը հաշվի առնո՞ւմ են բժշկի զգացումները։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է այն, թե ինչ խնդիրների են բախվում բժիշկները, և թե ապագայում ինչ է սպասում բժշկությանը»։ [Կարդա՛ Եսայիա 33։24–ը։]