Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 մարտի
«Ամբողջ աշխարհում մարդիկ իրենց հիացմունքն են արտահայտում Հիսուսի ուսուցումների վերաբերյալ։ [Կարդա՛ 3–րդ էջի 1–ին պարբերության մեջբերումը։] Ձեր կարծիքով՝ այդ ուսուցումները, ինչպես օրինակ՝ այս համարում գրվածը, գործնակա՞ն են այսօր։ [Կարդա՛ Մատթէոս 5։21, 22ա–ն։ Ապա թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է, թե Հիսուսն ինչ էր սովորեցնում, և թե ինչ օգուտներ կարող ենք քաղել նրա ուսուցումներից»։
Դիտարան 1 ապրիլի
«Լսե՞լ եք, որ ոմանք ասում են, թե Աստվածաշունչն ու գիտությունը հակասում են իրար։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում ներկայացվում է գիտության ու կրոնի միջև եղած հակամարտության պատմությունը։ Սակայն պարբերագրում նաև բերվում են փաստեր, որոնք ցույց են տալիս, որ ճշմարիտ գիտությունը ներդաշնակ է Աստվածաշնչին»։ Ցույց տուր 6–րդ, 7–րդ էջերը։ Ապա կարդա Ժողովող 1։7–ը։