Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 ապր.
«Այսօր դաժան արարքները գնալով կարծես սովորական բան են դառնում։ [Բեր մի օրինակ ձեր տեղանքից կամ պատմիր պարբերագրում նշվածներից մեկը։] Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչպես մարդը կարող է այդքան դաժան լինել։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչում նախագուշակվել է, որ դաժանությունը կավելանա։ [Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։1–5-ը։] Այս պարբերագրում տրվում է հետևյալ հարցի պատասխանը. «Երբևէ դաժանությունը վերջ կգտնի՞»»։
Դիտարան 1 մայ.
«Երեխայի մահը խոր ու մնայուն ցավ է պատճառում ծնողներին։ Ձեր կարծիքով՝ ծնողները որտե՞ղ կարող են մխիթարություն գտնել։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Հռոմեացիներ 15։5–ը։] Այս պարբերագրում քննարկվում են այն կերպերից մի քանիսը, որոնցով Աստված մխիթարություն է տալիս տառապող մարդկանց»։
Արթնացե՛ք ապր.–հուն.
«Բոլորս էլ ցանկանում ենք լավ բուժօգնություն ստանալ։ Տեղյա՞կ եք, որ շատ բժիշկներ այսօր չեն ցանկանում արյան փոխներարկում կատարել։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագիրը բացատրում է, թե ինչու։ Այն նաև Աստվածաշնչի հիման վրա բացատրում է, թե ինչու է Աստված արյունը արժեքավոր համարում»։ Կարդա՛ Ղեւտացոց 17։11–ը։