Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հոկ.
«Որոշ մարդիկ հավատում են, թե որքան շատ փող ունենան, այնքան կյանքն ավելի գոհացուցիչ կլինի։ Համամի՞տ եք այդ մտքին։ [Թույլ տուր պատասխանել։] Նկատի առեք, թե մի շատ հարուստ մարդ ինչ է գրել։ [Կարդա՛ Ժողովող 5։10–ը։] Այս պարբերագրում քննարկվում են այն արժեքները, որոնք ավելի թանկ են, քան նյութական հարստությունը»։
Դիտարան 1 նոյ.
«Շատերը չեն հավատում, որ ղեկավար անձինք կարող են լուծել ներկայիս խնդիրները։ Ի՞նչ եք կարծում, գոյություն ունի՞ այնպիսի անձնավորություն, որը կարող է իրականացնել այն, ինչ կանխագուշակված է հետևյալ համարներում։ [Կարդա՛ Սաղմոս 72։7, 12, 16–ը։ Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ով է այդ նախագուշակված առաջնորդը, և թե ինչ է նա անելու»։
Արթնացե՛ք հոկ.–դեկտ.
«Համաձայն չե՞ք, որ շատերի համար պատանեկան տարիները ուրախությունների և դժվարությունների ժամանակ են։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում խոսվում է այն փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում դեռահասների հետ։ Նաև որոշ իմաստուն խորհուրդներ են տրվում, որոնք կօգնեն նրանց առավելագույն օգուտը քաղել պատանեկան տարիներից»։ Կարդա՛ Ժողովող 12։1–ը։