Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հոկ.
«Շատ մարդիկ կրթությունը համարում են կյանքում հաջողության հասնելու բանալին։ Ի՞նչ եք կարծում, կա՞ այնպիսի կրթություն, որը կարող է օգնել անհատին դառնալ ավելի լավ անձնավորություն և հաղթահարել կյանքի պրոբլեմները։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Հռովմայեցիս 12։2–ը։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչպես կարող ենք օգուտներ քաղել լավագույն կրթությունից, որ գոյություն ունի այսօր»։
Դիտարան 1 նոյ.
«Շատերը տառապում են աշխարհում տիրող անարդարությունից։ Ձեր կարծիքով՝ կա՞ մեկը, ով իսկապես կարող է փոխել աշխարհը։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչպիսի խոչընդոտներ կան, որ հարկավոր է հաղթահարել աշխարհը փոխելու համար։ Նաև քննարկվում է, թե ո՛վ կվերացնի դրանք և թե ինչպե՛ս իսկական խաղաղություն և ապահովություն կբերի աշխարհին»։ Կարդա՛ Սաղմոս 72։12–14-ը։
Արթնացե՛ք հոկ.–դեկ.
«Այսօրվա աշխատանքային շուկայում, որտեղ մրցակցությունը շատ մեծ է, գործազրկությունը գլխավոր խնդիրներից մեկն է։ Այս պարբերագրում քննարկվում են աշխատանք գտնելու հինգ քայլեր։ [Ընդգծիր «Հինգ քայլ աշխատանք գտնելու համար» հոդվածում թավատառով գրված ենթավերնագրերը։] Պարբերագրում նաև տրվում են խորհուրդներ այն մասին, թե ինչ կարելի է անել աշխատանքը չկորցնելու համար»։ Կարդա՛ Առակաց 22։29–ը, որը մեջբերված է 10–րդ էջում։